26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Հայաստանի գլխավերևում սև ամպեր են կուտակվում»

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը չի կարծում, որ կարևորություն ունի, թե ով է 2018 թվականի ապրիլից հետո լինելու վարչապետ երկում: Henaran.am-ի հետ զրույցում Մանուչարյանն ասաց, որ բոլոր թեկնածուներն էլ համակարգային իմաստով բարեկեցիկ կյանք փնտրելու, շահը հետապնդլելու մեջ են գտնվում: «Դա սկզբունքային հեռանկար չի պարունակում իր մեջ: Բայց քանի որ փոփոխությունը Հայաստանին անհրաժեշտ է, ես չեմ կարծում, որ Սերժ Սարգսյանը որևէ շանս ունի պահպանել իրեն»,-նկատեց նա:

Աշոտ Մանուչարյանի համոզմամբ՝ Հայաստանի գլխավերևում սև ամպեր են կուտակվում: «Ես զգուշացրեցի, որ միջազգային որոշ կառույցներ սկսելու են երկրի ղեկավարներից երկրի գումարներ վերցնել և դա չեն վերադարձնելու ժողովուրդներին: Դա գնալու է տարբեր կազմակերպությունների պահեստներ: 

Բայց Սերժ Սարգսյանը մի բան կարող է անել հեռանալուց առաջ, օրինակ՝ կարող է ազատել քաղբանտարկյալներին, հավասար պայմաններ ստեղծել տարբեր ոլորտներում, այսինքն՝ իրական ելքերից խոսել»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ