26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արդեն 20 տարի ժողովուրդն ինձ ճանաչում է և նոր չպիտի ճանաչի. համայնքապետի թեկնածու

  «Ես հարգանքով եմ մոտենում բոլոր թեկնածուներին, բայս վստահ եմ իմ հաղթանակի մեջ»,-Henaran.am-ի հետ զորւցում ասաց Արենիի համայնքապետի թեկնածու, ՀՀԿ-ից առաջադրված Ռինդի գործող գյուղապետ Հուսիկ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում իր շանսերը: Նա նշեց, որ առաջադրված մյուս երկու թեկնածուներն, ովքեր ինքնատռաջադրված են, արժանի էն: «Ես կցանկանայի, որ բոլորն էլ իմ պես վերաբերվեին, որն էլ առողջ պայքար կառաջացնի»,-նկատեց նա:

Համայնքի խնդիրներից խոսելով՝ նա առաջնացրեց այն, որ Արենիում կան մանկապարտեզի, հին կամուրջի, խմելու ջրի արտաքին ցանցի վերանորոգելու, դպրոցի կառուցման խնդիրներ:

Իր գյուղապետ աշխատած տարիների մասին էլ այսպես մեկնաբանեց. «Եթե այսօր մտնեք մեր գյուղ, կտեսնեք, թե ինչի համար է, որ հենց ինձ են ընտրել: Իմ կատարած աշխատանքի, անցած ճանապարհի համար: Արդեն 20 տարի  ժողովուրդն ինձ ճանաչում է և  նոր չպիտի ճանաչի»: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ