26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Էնպես մի արեք, որ «Սասնա ծռեր-2» լինի. թեժ իրավիճակ ՓՊ-ում/տեսանյութ/

«Եվրոպացավ է մտել Հայաստանում, այն Եվրոպայի, որտեղ աղջիկը հոր հետ է ամուսնանում, մերը՝ տղու: Երբ էս օրենքը չկար Հայաստանում ընտանիքները էլի խաղաղ ապրում էին: Մեր ավանդական երկրում այդ օրենքը չի կարող լինել»,-այսօր՝ հոկտեմբերի 18-ին Փաստաբանների Պալատում հրավիրված քննարկման ժամանակ ասաց հրամանատար, ազատամարտիկ Սամվել Ղազումյանը:

Ազատամարտիկը ակնհայտ զայրացած էր:

«Էնպես մի արեք, որ «Սասնա ծռեր-2» լինի ու թիրախը հաստատ Դավիթ Հարությունյանի տունն է լինելու»,-նշեց ազատամարտիկը:

Փաստաբան Ինեսա Պետրոսյանը իր խոսքում նշեց, որ «Սասնա ծռեր-2»-ի կոչերը չի կարելի հնչեցնել: Բռնարարներ եք դուք»:

Դահլիճում գտնվող ազատամարտիկները բարկացան: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հանգստացեց վիճողներին նշելով, որ ոչ մեկն էլ բռնությանը կողմ չէ, պարզապես տարբեր կերպ են արտահայտվում:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ