26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մեհրիբան Ալիեւան ամուսնուն պատոնա՞նկ կանի. Առավոտ

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ Ժնեւի բանակցությունները պետք է գնահատել Արցախի ԱԳՆ արձագանքի համատեքտսում:

-Ինչպե՞ս եք գնահատում նախօրեին կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախազահների հանդիպման արդյունքները։ Ի՞նչ հիմք ուներ ՀՀ նախագահի լավատեսությունը, երբ հայտարարվում էր շփման գծում լարվածությունը թուլացնելու ջենտլմենական պայմանավորվածության եւ ՝ դա իրագործելու պատրաստակամության մասին, եթե նկատի ունենանք, որ ընդամենը մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը մեղադրանքներ հն­արեց Հայաստանի հասցեին՝ իբր խուսափողական կեցվածքի համար։ Ինչ-որ բա՞ն է փոխվել։ Ի դեպ, երեկ, նախագահների հանդիպումից հետո, Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովը մեղադրեց Սերժ Սարգսյանին պայմանավորվածությունը չպահելու եւ հայտարարությամբ հանդես գալու համար, մինչդեռ որոշվել էր հանդիպման արդյունքները գաղտնի պահել։

-Հանդիպման նախօրեին ես չափավոր  լավատեսություն էի արտահայտել, որ հնարավոր է ՝ Ալիեւը համաձայնի շփման գծում լարվածությունը թուլացնելու ինչ-որ միջոցառումների։ Ուրախ եմ, որ չեմ սխալվել։ Խոսքն, իհարկե, այն մասին չէ, որ վաղը քայլեր ձեռնարկվելու են: Նման վստահություն ոչ ոք չունի։ Եւ նախագահ Սարգսյանն էլ ասել է՝ «տա Աստված», որ այդպես լինի։ Այս պահին կարեւորը կառուցողականության ֆոնն Է։ Թե ի՞նչ կհետեւի դրան՝ ցույց կտա ժամանակը։

Նովրուզ Մամեդովի թվիթերյան գրառման մասին կարելի է ասել, որ դրանով Բաքուն հաստատում է, որ ժնեւում ԼՂ հարցը քննարկվել է այն կտրվածքով, ինչպես Հայաստանի նախագահը ներկայացրեց շվեյցարահայ հաճայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։ Մամեդովի մտավարժանքները ներքին լսարանի հա­մար են։

– Ուշագրավ Էր, որ թե՛ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարություններում, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունում խոսք չկար Վիեննայում եւ Աանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կամ դրանց կառավարման անհրաժեշտության մասին։ Միայն Արցախի ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ փաստեց այդ պայմանավորվածությունների ու դրանց կատարման պարտադիր լինելու մասին։ Ինչո՞ւ։

 -Երբ խոսվում է շփման գծում լարվածությունը թուլացնելու մի­ջոցառումների շուրջ համաձայնության մասին, կարծում եմ՝ պարտադիր չէ, որ շեշտվի, թե դրանք իրականացվելու են ի կատարումն Վիեննայի պայմանավորվածությունների։ Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ ավելի խորքային շեշտադրում կար՝ հղում 1994-95 թվականների պարտավորությունների կատարմանը։

Դա շատ սկզբունքային դիրքորոշում է, որով փաստվում է ԼՂՀ սուբյեկտությունը, քանի որ խոսքը եռակողմ համաձայնությունների մասին է։ Դրանից էլ ածանցվում է վերջին ընդգծումը, որ պետք է վերականգնվի բանակցությունների լիարժեք ձեւաչափը, եւ Արցախը պետբ է դառնա գործընթացի բոլոր փուլերի իրավահավասար մասնակից։ Այս կոնստատացիային պետք է ավելի լուրջ ուշադրություն դարձնել եւ ժնեւի բանակցությունները գնահատել Արցախի ԱԳՆ արձագանքի համատեքստում:

 Նախագահների հանդիպման մասին ադրբեջանական մամուլի հրապարակումներով կարմիր թելի նման անցնում է այն թեզը, որ Հայաստանը ետ է կանգնել նախապայմաններից։ Ապրիլյան ոլատերազմից հետո Հայաստա­նի դիրքորոշման կոշտացումը պայմանավորված Էր նաեւ հենց Վիեննայում եւ Աանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների ՝ Ադրբե­ջանի կողմից պարտադիր կատարմամբ։ Արդյո՞ք սա Հայաս­տանի համար հետքայլ չէ։

Ադրբեջանական կողմը ֆրուստրացիայի մեջ է։ Եթե այդ երկրում լիներ կազմակերպված ընդդիմություն եւ ազատ մամուլ, ապա Ալիեինն կգամեին անարգանքի սյունին, կհիշեցնեին ժնեւին նախորդած հոխորտանքները եւ նրա պահվածքը արդեն բանակցությունների ընթացքում։ Իսկ Ձեր նշած հրապարակումները հասցեագրված են ադրբեջանա­կան հասարակության չիրազեկված հատվածին։ Իրականում Ադրբեջանում կան փորձագետներ, որ ժնեւի հանդիպման շուրջ կասկածներ ունեն, թե մինչեւ ո՞ր գիծն է նահանջել Ալիեւը։ Մասնավորապես խիստ ուշագրավ մեկնաբանություն է արել «Թուրան» գործակալությունը՝ ընդգծե­լով, թե «դժվար է ենթադրել, որ պետության ղեկավարը համաձայն է Սարգսյանի հետ, բայց նրա ընտրած լռությունն էլ լավագույն տարբերակը չէ»։ Ադրբեջա­նի նման տոտալիտար երկրի մամուլում ավելին ասել հնարա­վոր չէ, բայց հասկացողը գիտի, թե ակնարկն ինչի մասին է։ Խոսբը վերաբերում է Արցախի վերջնական կարգավիճակին։

– Ամփոփելով այս հանդիպման արդյունքները՝ կարելի՞ է փաստել, որ բանակցությունները նոր տողից են սկսվում։ Արդյոք իրավացի չե՞ն այն գործիչները, ովքեր այս հանդիպումը որակում են իբրեւ Հայաստանի պարտություն։

– Եթե կա մի գործիչ, որ Ժնեւը համարում է «Հայաստանի պարտություն», ապա ինձ թույլ եմ տալիս ասել, որ նա քաղաքականությունից առհասարակ եւ ԼՂ բանակցություններից քիչ է հասկանում։ Ինչ վերաբերում է «բանակցությունները նոր տողից սկ­սելուն», ապա՝ ոչ, դա ստույգ տպավորություն չէ։ ժնեւը կարե­լի է անվանել հանգրվանային։ Այստեղից կարող է սկսվել որոշումների ընդունման քննարկումների գործընթաց։ Ադրբեջանը կորցրել է ռազմական ուժով խնդիրը լուծելու վերջին պատրանքներտ եւ պարտադրված է գնալ քաղաքական կարգավորման։

Իսկ խադադ բանակցային ցան­կացած հանգուցալուծում Ալիեւի ռեժիմի եւ, այսպես կոչված, «նոր ադրբեջանիզմի» պարտությունն է։ Հնարավոր է՝ դա տեղի ունե­նա Ադրբեջանում իշխանությունը ժառանգորդին փոխանցելու ճանապարհով։ Վերջին շրջանում Ալիեւի վրա մեծ է Մեհրիբան Ալիեւայի ազդեցությունը։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ