26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Նման խնդիր իմ առջև չի դրվել ՀՀԿ-ի կողմից. Արտաշատի քաղաքապետի թեկնածուն՝ Աբրահամյաններից

Henaran.am-ի զրուցակիցն է Աշտաշատի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում ՀՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Կարեն Բենիամինյանը: Թեկնածուն անդրադառնում է ընտրվելու դեպքում իր ապագա ծրագրերին, քաղաքական մի քանի հարցերի:

-Շատ քաղաքներում այս պահին առաջնային խնդիրը գործազրկությունն է, իսկ ո՞ր խնդիրն է այս պահին առաջնային Արտաշատում:

-Գործազրկությունը կա, բայց դա նաև հարաբերական է: Կան աշխատատեղեր, որոնք այս պահին թափուր են, ոչ միայն համայնքում, այլև մարզում: Մի քանի օր առաջ Զբաղվածության կենտրոնը կազմակերպել էր աշխատանքի տոնավաճառ, մենք մասնակից եղանք, և տեսանք, որ կան շատ թափուր հաստիքներ: Նաև հրավիրել էին այն անձանց, ովքեր գրանցվել էին կենտրոնում, որպեսզի ըստ իրենց պահանջի աշխատակիցներ ընտրեին, նաև աշխատակիցներն ընտրեին իրենց որակավորումով աշխատատեղեր: Այնպես որ այս խնդիրը, փորձեր են արվում, որ լուծվի:

Ո՞ր ուղղություններով եք փորձելու քաղաքը զարգացնել: Վարչապետը յուրաքանչյուր համայնքապետից, մարզպետից ակնկալում է տեսնել համայնքի զարգացման ծրագիր: Ունե՞ք այդպիսին:

-Քաղաքն արդեն մինչև իմ պաշտոնավարումը ներկայացրել է ծրագրեր: Այս պահին նորից մշակում ու քննարկում ենք ծրագրերը, պատրաստ լինելուն պես նաև դա կներկայացնենք:

Լավ, քաղաքապետ ընտրվելու դեպքում ո՞րն է լինելու Ձեր հիմնական խնդիրը:

Հիմնական խնդիրները լինելու են, որ մենք համախմբենք մեր Արտաշատը բոլորիս ուժերով: Արտաշատցիների հետ մեկտեղ խնդիրները քննարկենք ու լուծումներ փնտրենք: Խնդիրները տարբեր են, կան բազմաբնակարան շենքերի տանիքների հետ կապված խնդիրներ, ճանապարհների վերանորոգման, մաքրության պահպանման. աղբի ճիշտ հավաքագրումը մենք կատարում ենք, բայց նաև բնակիչներին պետք է կոչ անենք, որ իրենք էլ մի քիչ համախմբվեն քաղաքապետի ու քաղաքապետարանի շուրջ, որպեսզի ավելի ճիշտ կատարվի դա: Իրենց կենցաղային աղբի համար են վճարում կատարում, ինչ աղբ որ դուրս է բերվում, շինարարական կլինի, թե ինչ, բերում, ընդհանուր լցնում են, ու խնդիրներ են առաջանում:

Արտագաղթի խնդիրն առաջնային չե՞ք համարում, չե՞ք պայքարելու սրա դեմ:

-Արտագաղթն ու ներգաղթը միշտ էլ եղել են, այսինքն, որ գնում են, հետ էլ են գալիս, այնպես չէ, որ միայն արտագաղթում են: Վերջնականապես հետ էլ են գալիս ու չեն էլ ուզում գնալ: Այսօր եթե մեր բնակիչները ճիշտ գործունեություն իրականացնեն, կհասնանան, որ մեր քաղաքում էլ կան հենց այնպիսի հնարավորություններ, որ իրենք կարող են հենց իրենց տանը մնալ ու այստեղ աշխատել իրենց ընտանիքի կողքին:

Երբ որոշվեց, որ Ձեզ սատարում է «Հանրապետական» կուսակցությունը, սկսվեցին քննարկումները, թե ի վերջո ում «մարդն» եք՝ կոպիտ ասված: Դուք ունե՞ք պատասխան այդ հարցին:

-Ես այդպիսի բան չգիտեմ, ես ընդամենը կարող եմ ասել՝ ինձ առաջադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը, կուսակցական որոշում է եղել, կուսակցությունը կարող է պատասխանել, թե ինչու է հենց ինձ առաջադրել: Ես ծառայելու եմ մեր քաղաքին:

Կուսակցության կողմից Ձեր առջև դրվե՞լ է խնդիր՝ նվազեցնելու Աբրահամյանների ազդեցությունը մարզում:

-Նման բան ընդհանրապես չի եղել, այդպիսի խոսակցություններ չկան, դա լրատվամիջոցներում են խոսում: Իմ առջև ոչ մի այդպիսի խնդիր չի դրվել կուսակցության կողմից: Մենք հաառակը փորձելու ենք համախմբել բոլոր արտաշատցիներին, որպեսզի այդ խնդիրը լուծենք:

Ինչպիսի՞ հարաբերությունների մեջ եք նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանի հետ:

-Նորմալ հարաբերությունների մեջ ենք, որևէ խնդիր չկա:

 

Հարցազրույցը՝ Սերինե Գաբրիելյանի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ