26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Դա արդեն մեծ խայտառակություն կլինի»

Աժ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը ծանոթ է տեսակետներին, որ նոյեմբերին կրկին Հայաստանը չի ստորագրի Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիրը:

«Ինքս կարդում եմ, ինքս Եվրանեսթի անդամ եմ, պարզապես չեմ կարող չունենալ այդ մտահոգությունը, բայց ուզում են ենթադրել, որ այս անգամ մենք չենք կարող չստորագրել այդ պայմանագիրը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Բոստանջյանն՝ ամեն դեպքում հիշեցնելով 2013 թվականի սեպտեմբերի 3-ը, երբ Հայաստանը որոշեց գնալ դեպի Եվրասիական տնտեսական միություն:

«Եթե այս անգամ էլ չստորագրվի, արդեն կլինի, իմ կարծիքով, մեծ խայտառակություն»,-նկատեց նա, ապա շարունակեց. 

«Հասկանում եմ, որ շատ հնարավոր է, որ Ռուսաստանը, ոնց ասում են, երկու ոտքը դնի մի կոշիկի մեջ ու ստիպի, բայց առանց այդ էլ միջազգային հանրությունն ըստ էության մեզ շատ մատների արանքով է նայում 13-թից հետո, և եթե հանկարծ այդ երևույթը կրկնվի, մենք միջազգային հանրության մոտ կկորցնենք մեր լրջությունը, վստահությունը»:

Հիշեցնենք, որ փաստաթղթի ստորագրումը նախատեսված է նոյեմբերին: Վերջերս հրապարակվեց համաձայնագիրը, թեկուզև Եվրամիությունից տեսակետներ էին հնչում, որ մինչև ստորագրումը այն չի կարող հրապարակվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ