26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Լավ էլ ուժեղ ենք, եթե սիրում ենք”. Ալլա Լեւոնյան

 “Ես կուզեի, որ փողոց դուրս գալով իրար ժպտայինք, եթե նույնիսկ չէինք ժպտալու , ինչ-որ խաղաղ ներդաշնակ բան տեսնեի մարդկանց դեմքերին, հանգստություն տեսնեի, տեսնեի բավարարված հոգով սրտով մարդիկ, ժպտացող դպրոց գնացող երեխաներ, լուսավոր բաներ”,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ, ժողովրդական երգչուհի Ալլա Լևոնյանը: Վերջինս մեզ պատմեց, որ այսօր դիտել է Մհեր Մկրտչյանի եղբոր` Ալբերտ Մկրտչյանի ֆիլերից “Տխուր փողոցի լուսաբացը”, որը պատմում է պատերազմի  մասին և շատ է ազդվել:  Ֆիլմից հետո ավելի համոզված է, որ եթե պատերազմ չլինի, ամեն ինչի կարելի է հասնել: Երգչուհին հավատում է, որ իր ցանկությունները իրականանալու են , պարզապես ժամանակ է պետք:

“Ֆիլմից առաջ նայում էի մեր 15-ամյակի համերգը: Այդ ժամանակ էլ հասկացա, որ մենք շատ լավ էլ ուժեղ ենք, մենք երբ որ սիրում ենք, շատ լավ էլ կարողանում ենք ամեն ինչ, երկուսի մեջ զուգահեռներ տանելով խորհուրդ կտայի լավատես լինել, Աստծո լույսը բոլորիս վրա լինի”,-հավելեց Ալլան:

Ալլա Լևոնյանը պատասխանեց երեկոյան երգելու է Հանրապետության հրապարակում կայանալիք համերգին, որից հետո ամուսնու հետ կգնա նշելու տոնը` մի մի բաժակ գինով կամ շամպայնով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ