27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ունենք համագործակցության էլ ավելի մեծ պոտեցիալ, որը պետք է զարգացնենք և իրականացնենք. վարչապետ

«Այս 25 տարիների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ն մեծ օգնություն է ցույց տվել Հայաստանին՝ օգնելով շուկայական տնտեսության ժողովրդավարության կայացման համար»,- Հայաստանի ժողովրդի հետ գործընկերության 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Դրանք նաև նախագծեր էին ուղղված երկրաշարժի հետևանքների վերացմանն ու հումանիտար էին իրենց բնույթով։ 90-ակաների վերջին մենք զարկ տվեցինք համագործակցության նոր ձևաչափի։ Շեշտադրումները դրեցինք շոկայական տնտեսության, մասնավոր հատվածի ամրապնդման, մակրոտնտեսական բարեփոխումնեի վրա՝ խթանելով ներդրումային միջավայրը և հիմքեր դնելով կայուն զարգացման համար», -հավելեց վարչապետը։

Նա ընդգծեց՝ այս պահին ամերիկացի գործընկերնեիր հետ համատեղ աշխատանք է տարվում տնտեսական աճի, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ինչպես նաև սոցիալական և կրթական ուղղվածություն ունեցող բազմաթիվ ծրագրերի վրա։ «ԱՄՆ-ն հանդիսանում է Հայաստանի կարևոր գործընկերներից մեկը։ Մենք համագործակցել ենք բազմաթիվ ոլորտներում, բայց վստահ եմ, որ ունենք համագործակցության էլ ավելի մեծ պոտեցիալ, որը պետք է զարգացնենք և իրականացնեք։ Մենք նախաձեռնել ենք բարեփոխումներ մեր երկրի բոլոր հատվածներում՝ ապահովելու կայուն երկարաժամկետ աճ երկրի համար և Հայաստանը փոփոխվող աշխարհում մրցունակ դարձնելու համար։ Մեզ անհրաժեշտ է արդյունաբերական կրկնակի բարձրացում բոլոր ոլորտներում, ինչպես նաև մտածելակերպի և գործելակերպի փոփոխություն», – եզրափակեց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ