26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը կշարունակվի

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը հայտարարել է, որ վիզաների հարցում թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը չի անդրադառնա երկու երկրների ռազմական համագործակցության վրա:

«Որպես ՆԱՏՕ-ի անդամ երկիր` Թուրքիայի հետ շարունակելու ենք պայքարել միևնույն թշնամու դեմ, մեր համագործակցությունը շարունակվելու է»,-նկատել է Մեթթիսը:

Թուրքական «Ihlas» լրատվական գործակալությունը, հղում անելով ԱՄՆ-ի պետքարտուղարության աղբյուրներին, նշում է, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում վիզաների հարցով առաջացած լարվածությունը կարգավորելու համար ամերիկյան կողմն  առաջիկա շաբաթների ընթացքում  պատվիրակություն կուղարկի Թուրքիա: Այն կգլխավորի ԱՄՆ-ի փոխպետքարտուղարի տեղակալ Ջոնաթան  Քոհենը:

Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Թուրքիայում լրտեսության մեղադրանքով կալանավորվեց Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Մեհմեթ Թոփուզը, պաշտոնական Վաշինգտոնը որոշում կայացրեց ժամանակավորապես վիզաներ չտրամադրել Թուրքիայի քաղաքացիներին: Ի պատասխան դրան՝ Թուրքիան էլ իր հերթին որոշեց վիզաներ չտրամադրել ամերիկացիներին:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ