26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հանդիպել են Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին մեկնել է Վրաստան, որտեղ  մասնակցել է Եվրոպայի պաշտպանության նախարարների ժողովին:

Ըստ թուրքական «Mynet» լրատվամիջոցի՝  այդ ժողովից հետո Ջանիքլին առանձնահանդիպում է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ:

Հանդիպումն ընթացել է մամուլի համար դռնփակ պայմաններում:

Հանդիպման ժամանակ Ջանիքլին շեշտել է, որ Վրաստանը Թուրքիայի համար մեծ կարևություն ունի: Նա նաև ասել է, որ  թուրք-վրացական հարաբերությունները ռազմական ոլորտում ինտեսիվորեն շարունակում են զարգանալ:

Իր հերթին Վրաստանի պաշտպանության նախարար Իզորիան Թուրքիային շնորհակալություն է հայտնել, որ այս տարվա օգոստոսին Վրաստանում բռնկված հրդեհների ժամանակ թուրքական կողմի ցուցաբերած մասնագիտական և տեխնիկական աջակցության համար:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ