26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դքսուհի Քեյթ Միդլթոնը նմանակ ունի /ֆոտո/

հայդի32-ամյա մատուցողուհի Հայդի Էգանն այնքան նման է բրիտանական արքայազն Ուիլյամի կնոջը` դքսուհի Քեյթ Միդլթոնին, որ այդ նմանությունը խանգարել է նրան աշխատել: Մարդիկ օրական մի քանի անգամ այցելել են այն սրճարանը, որտեղ նա աշխատելիս է եղել եւ մատով ցույց տալով կնոջը` ասել. “Դա նա է”: Նույնիսկ Հայդիի 3 տարեկան դուստրը, ամսագրի վրա տեսնելով Քեյթի լուսանկարը, բացականչել է. “Սա մայրիկն է”: Ավելորդ ուշադրության պատճառով Հայդին թողել է այն աշխատանքը, որի շնորհիվ ժամում 6 ֆունտ ստեռլինգ էր վաստակում:

Հայդին որոշել է բրիտանացիների սիրելիի նմանությունն օգտագործել ի շահ իրեն: Նա ձեռք է բերել նույն հագուստից, կոշիկներից ու աքսեսուարներից, որոնցով դքսուհին հայտնվել է հանրության մեջ, եւ դիմել է “Susan Scott Lookalikes” նմանակների գործակալություն: Այժմ Հայդին ժամում 650 ֆունտ է աշխատում` լուսանկարվելով Քեյթի կերպարով մասնավոր ֆոտոսեսիաներում: Նրա զգեստապահարանը համալրվել է Քեյթի զգեստների նույն մոդելներով: Միակ առաջարկությունը, որից Հայդին հրաժարվում է` կիսամերկ լուսանկարվելն է` կապված դքսուհու մասնակցությամբ վերջին սկանդալի հետ:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ