26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«25 տարի հոգեկան առողջության խնդիրներ ունեմ և ուզում եմ նորմալ ապրել»

«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ–ն ջանքեր է գործադրում «Նորք» հոգեբուժական կլինիկայի Առաջին փսիխոտիկ էպիզոդի կենտրոնում «Զիպրեքսա» հոգեմետ դեղամիջոցով արտահիվանդանոցային բուժման ծրագրի շարունակականությունը ապահովելու ուղղությամբ։

Ծրագրի շահառուները պահանջում են վերականգնել այն, քանի որ առանց այդ դեղի լուրջ խնդիրներ են առաջ գալիս:

«Արդեն 25 տարի հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեմ: Բազմաթիվ բժիշկներ են փորձել օգնել ինձ, սակայն միայն վերջին 10 տարիներին իմ հավասարակշռությունը կարողացա պահպանել «Զիպրեքսա» դեղի շնորհիվ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիլիա Գասպարյանը:

Երիտասարդ կինը վստահեցնում է, որ ինքը կարող է պայքարել խնդրի դեմ, սակայն միայն «Զիպրեքսա»-ի շնորհիվ:

«Մարտ ամսից ծրագիրը դադարեցվեց ու ես ստիպված խմեցի կանադական   օլանզիպինը: Մեկ մսվա ընթացքում վիճակս վատացավ: Երեք օր «Զիպրեքսա» խմելուց հետո նույն մարդը դարձա: Խնդրում եմ վերականգնել ծրագիրը: Մենք մարդ ենք և ցանկանում ենք նորմալ ապրել»,-նշեց «Զիպրեքսա» ծրագրի շահառուն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ