27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դա նշանակում է, որ միշտ զգոնությունը պետք է բարձր պահենք. Կ. Նահապետյան (տեսանյութ)

«Եթե անգամ մեր սպասելիքներն էլ չեն բավարարում և չեն տալիս այն արդյունքը, ինչ մենք ուզում ենք ստանալ, միևնույնն է ավելի լավ է բանակցել»,-այսօր խորհրդարանում ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե արդյոք ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը բանակցության գործընթացում ինչ-որ բան կփոխի, պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավոր, Աժ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

Դիտարկմանը, թե մշտապես բարձր մակարդակով հանդիպումներից առաջ Ադրբեջանը լարում է իրավիճակը թե հայ-ադրբեջանական, թե արցախ-ադրբեջանակն սահմանային հատվածում, Կորյուն Նահապետյանը  համաձայնեց, ապա նշեց, թե դա նշանակում է, որ միշտ զգոնությունը պետք է բարձր պահենք: « Զինված ուժերը իրենց մարտավարական կանխատեսումներում պետք է նկատի ունենան, որ երբ նման հանդիպումներ են տեղի ուենում, ապա լարումը մեծանում է։ Ադրբեջանը ուզում է ցույց տալ մի պարզ բան, որ չունի հստակ պատրաստակամություն խաղաղ ճանապարհով խնդիրը կարգավորելու և ռազմական ագրեսիան կամ առաձին նման գորոծողությունները իր քաղաքականության մասն են կազմում։ Սա առաջին անգամ չէ, վերջին տարիների ընթացքում այս փաստը արաձանագրում ենք։ Իհարկե, խորը մտահոգություն է առաջացնում»:

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ