26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Դրա վրա օրենքը չի տարածվելու՝ ծնողական խրատից սկսած. ՄԻՊ (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասում է, որ «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքի նախագծի առնչությամբ ակտիվ աշխաըտանքներ են տարել բոլոր կողմերի հետ: «Քննարկում է եղել օրենքի նախագծի ընդդիմադիրների հետ, մենք փորձում ենք հասկանալ տարբեր դիրքորոշումները»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա: «Հիմա մենք էլ պետք է աշխատենք. առավել պրֆեսիոնալ քննարկումներ են անհրաժեշտ՝ մտահոգությունները վեր հանելու, փարատելու համար»:

Թաթոյանի խոսքով` օրենքի նպատակներից մեկը պետք է լինի ընտանեկան արժենքերի խթանումը մեր երկրում և ավանդական ընտանեկան արժեքների ամրապնդումը, ընտանիքի պաշտպանությունը: «Պետք է հաշվի առնել, որ ընտանիքում բռնության դեպքերը աճի միտում ունեն, դա մտահոգող է, արդեն վիճակագրական տվյալները ներկայացվել են իրավապահ մարմնի կողմից: Ես հույս ունեմ` այս քննարկումները կբերեն ընդհանուր մոտեցումների, որովհետև դրանք պետք է հիմա տեղափոխել պրոֆեսիոնալ դաշտ՝ հասկանալու համար, որոնք են այս կամ այն կողմի համար մտահոգելի հարցերը և աշխատել այդ ուղղությամբ»,- հայտարարեց նա:

Թաթոյանը նկատեց, որ ելնելով միայն ՄԻՊ-ին հասցեագրված բողոքներից՝ շատ դեպքեր կան, որ գործող օրենսդրական կարգավորումները պատշաճ հնարավորություն չեն տալիս արձագանքելու:

Henaran.am-ի հարցին, թե սպասելի էին արդյոք, որ հանրային քննարկումները միջադեպերով կընթանան, ինչպես եղավ, նա պատասխանեց՝ անսպասելի չէին: Հարցին` ավանդական հայկական ընտանիքի քայքայման ռիկսեր կա՞ն, նա արձագանքեց. «Ցանկացած օրենսդրական նախաձեռնություն, այդ թվում սա չի կարող խաթարել Հայաստանում ավանդական ընտանեկան արժեքները: Առաջարկելու ենք ձևակերպումներ, որոնք հատկապես կամրագրեն այդ նպատակները, որ օրենքը չի կարող երբևէ խաթարել ավանդական ընտանեկան արժեքները»: Դիտարկմանը` մարդիկ կան` ասում են ես եմ, իմ կինը, ինչու եք ներխուժում ներընտանեկան վեճերի մեջ, ապա Թոթայանն ասաց. «Սահմանադրությամբ ընտանիքի յուրաքանչյուր անդամ ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք: Պետության համար, առողջ հասարակություն ունենալու համար չափազանց կարևոր է, որպեսզի ընտանիքի բոլոր անդամները լինեն լրիվ առողջ, որովհետև երեխան ունի ընտանիքում ապրելու լիիրավ իրավունք, հետևաբար ընտանիքում պետք է մեծանա առողջ երեխա, և նաև պետությունը պետք է ստեղծի այդ պայմանները»:

Հարցին՝ հայրական ապտա՞կ էլ չեն կարող տալ այլևս, եթե օրենքն ընդունվի, կարո՞ղ է դատարանները ամեն մի հայրական ապտակից ծանրաբեռնվեն, օմբուդսմենը պատասխանեց. «Չէ, դրա վրա օրենքը չի տարածվելու՝ ծնողական խրատից սկսած»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ