27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պենտագոնը թուրք-ամերիկյան լարվածության վերաբերյալ հայտարարություն է արել

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև վիզաների դադարեցման խնդրի վերաբերյալ հայտարարություն է արել։

Թուրքական «Takvim.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Պենտագոնի խոսնակ Ռոբերտ Մենինգը մասնավորապես ասել է․ «Թուրքիան կոալիցիոն գործընկեր է և ՆԱՏՕ-ի դաշնակիցը։ Հավաստիացնում եմ, որ այս զարգացումները չեն ազդի այնտեղի մեր գործողությունների վրա։

Ինջիրլիքում տեղակայված Թուրքիայի օդուժը շարունակում է ՆԱՏՕ-ի և կոալիցիայի շրջանակներում իր կարևոր դերը կատարել։ Ինջիրլիքից և Թուրքիայի մյուս ռազմաբազաներից «Իսլամական պետության» (ԻՊ-DEAŞ) դեմ իրականացվող մեր ռազմագործողությունները շարունակվում են և այսուհետև ևս համատեղ և առանձին գործողությունները կշարունակվեն»։

Թուրքական աղբյուրի բնորոշմամբ՝ Պենտագոնը այս հայտարարությամբ զիջում է իր դիրքերը, մեղմացնում է ավելի վաղ ցուցաբերած կոշտ դիրքորոշումը։

«ԱՄՆ-ն, տեսնելով Թուրքիայի վճռական դիրքորոշումը, «Խնդրում ենք, մեզ Ինջիրլիքից դուրս մի արեք» նշանակությամբբ ուղերձ է հղել», – եզրակացնում է թուրքական թերթը։

Աղբյուրը հիշեցնում է, որ 1974թ․ Կիպրոսի հիմնախնդրի հետ կապված զարգացումների ընթացքում էլ ԱՄՆ-ն նմանատիպ կոշտ դիրքորոշում էր որդեգրել, ինչի հետևանքով Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Նեջմեթթին Էրբաքանը փակել էր Ինջիրլիքի ռազմաբազան։

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ