27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Աննախադեպ ժամանակում ենք ապրում, երբ Աստծո խոսքը ծաղրում են

Մենք շատ դժվար ժամանակներ ենք ապրում: Չտեսնված հարձակում է գնում այն ամենի վրա ինչ որ Աստվածային է: Ու խնդիրն այն չէ, որ մարդիկ սայթաքում են ու մեղք գործում: Սայթաքողն ընդունում է իր մեղքն ու ասում, որ սայթաքել է: Ամենամեծ մեղքն այն է, որ մարդիկ համառ կերպով մերժում են զղջալը: Չեն ուզում զղջալ իրենց մեղքերի համար ու ասում են «լավ եմ անում, ինձ մի ասա ես ինչ անեմ, ես կորոշեմ թէ ինչն է ճիշտն ու ինչը սխալ, իմ կամքով պիտի լինի»: – Տեր Հիսուսը պատմեց, որ մի տանուտեր մեծ խնամքով մի այգի տնկեց: Հետո այն վստահեց վարձակալ ֆերմերներին և ժամանակի ընթացքում ուզեցավ պտղի իր բաժինը վերցնել:

Բայց ֆերմերները հրաժարվեցին նրան իր բաժինը տալ, ծիծաղեցին, ձեռ առան, ծեծեցին ու նույնիսկ սպանեցին այն բոլոր ծառաներին, որ տանուտերն ուղարկեց իրենց մոտ: Վերջում էլ սպանեցին նրա որդուն: Եվ Հիսուսը հարցրեց իր լսարանին, թէ ինչ էք մտածում այգու տերն ի՞նչ կանի այդ ֆերմերներին: Նրանք ասացին նրան. «Չարերին չարաչար կ՛ոչնչացնի եւ այգին կը տա այլ մշակների, որոնք նրան կտան պտուղներն իրենց ժամանակին» (Մտ 21:41):

Հիսուսի լսարանը չհասկացավ, որ այդ առակն իրենց մասին էր ու Տերն իրականում ցույց էր տալիս, որ այսպիսի դատաստանը գալու իրենց վրա եթե նրանք չզղջան ու չապաշխարեն: Նրանք չզղջացին: Մի քանի տասնամյակ հետո Երուսաղեմը կործանվեց:

Շատ աղոթեք սիրելի ժողովուրդ ու զղջացեք: Շատ լրջությամբ եմ գրում այս տողերը: Մենք աննախադեպ ժամանակում ենք ապրում, երբ Աստուծո խոսքը ծաղրում են, պտուղ չեն տալիս ու պատգամ զգուշացումներն (պատերազմ, երկրաշարժ, կարկուտ, փոթորիկ, երաժշտ ու ջրհեղեղ) անտեսում: 

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ