27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ներկոտած եվրոները Սամվել Բաբայանն է տվել. փողերի լվացման գործ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հոկտեմբերի 9-ին շարունակվեց  Սամվել Բաբայանի և մյուսների  գործով դատաքննությունը:

Ամբաստանյալ Անդրանիկ Քոչարյանը, որը մեղադրվում է փողերի լվացման մեջ դատարանում հրաժարվեց ցուցմունք տալուց և խնդրեց հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները:

 «Եղբայրս՝ Կարենը  ինձ տվեց 20 եվրոյանոց թղթադրամ կարմիր բծերը մաքրելու համար, ես դա փոխանցեցի Ժորա Զաքարյանին, դրանից հետո եղբայրս ինձ տվեց 2 հատ 20 եվրոյանոց եւ 1 հատ 50 եվրոյանոց, որ ներկը կրկին մաքրենք, ես դրանք կրկին փոխանցեցի Ժորային: Ժորան մեր համագյուղացին է, լավ նկարում է և միասին աշխատել ենք դպրոցում»,- ոնշվում է Անդրանիկ Քոչարյանի նախաքննական ցուցմունքում:

Անդրանիկ Քոչարյանը հայտնել  է, որ նոր խմբաքանակ թղթադրամների մասին իրեն եղբայրն է հայտնել:

Դատարանում Անդրանիկ Քոչարյանը հրաժարվեց նաեւ հարցերին պատասխանել: Ցուցմունք տալուց հրաժարվեց նաեւ ամբաստանյալներից Կարեն Քոչարյանը, որն Անդրանիկ Քոչարյանի եղբայրն է:

Դատավոր Արշակ Վարդանյանը հրապարակեց ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները: Որպես կասկածյալ՝ Քոչարյանը պատմել է, որ Սամվել Բաբայանն իրեն տվել է 20 եվրոյանոց թղթադրամ եւ խնդրել տարադրամի փոխանակման կետում  ճշտել՝ իրական է, թե կեղծ:

«Գնացի փոխանակման կետ, որի աշխատակիցն ինձ ասաց, որ թղթադրամը կեղծ չէ, բայց չի կարող այն փոխանակել, որովհետեւ ներկոտված է եւ մաշված: Այդ մասին տեղեկացրի Սամվել Բաբայանին, որն էլ ինձ հարցրեց՝ ոնց կարող ենք այդ հարցը լուծել: Ես հիշեցի, որ իմ համագյուղացի Ժորան քիմիկոս է եւ կարող է ներկն անցկացնել: Ես եղբորս միջոցով թղթադրամը փոխանցեցի Ժորային, որն էլ մի քանի օրից ինձ այն վերադարձրեց եւ ես տվեցի Սամվել Բաբայանին: Մի քանի օրից ինձ զանգահարեց Սամվել Բաբայանն ու ինձ ասաց, որ Մոսկվայում իրեն 5 հազար եվրո է պարտք, անհրաժեշտ է այն հասցնել Երեւան: Ես էլ դիմեցի Դավիթ Հարությունյանին, որն էլ իր ծանոթի միջոցով Մոսկվայից ավտոբուսով պետք է բերվեր Երեւան: Ես տեղյակ եմ եղել, որ թղթադրամները ներկոտված են եւ մաշված, ես այդ մասին նաեւ Դավիթին եմ տեղեկացրել, որ այդ թղթադրամները կեղծ չեն»,- իր ցուցմունքում պատմել է Կարեն Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:

Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը:

Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ