26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մարդկանց կանգնեցնում են փաստի առաջ. քմահաճության զոհերը

«Հայաստանում 120-150 հազար աջ ղեկով մեքենա կա, որոնք, ի դեպ, ավելի որակով են, քան, օրինակ, երթուղային տրաքած գազելները, տաքսիները կամ 70-80-ականների ռուսական արտադրության մեքենաները:
Տասնյակ տարիներ թույլատրվել, ավելին` խրախուսվել է դրանց ներկրում` ընդ որում օրենքի խախտումով, քանի որ Հայաստանում երթևեկությունը աջակողմյան է: Թույլատրվել է, քանի որ միլիոնավոր դոլարներ են մուտքագրվել պետական բյուջե դրանց մաքսազերծումից, համարանիշեր հանելուց, ի վերջո ապահովագրելուց, կարմիր գծերի համար վճարելուց, բենզինի ու գազի սպառումն ավելացնելուց: Իսկ հիմա նպատակը փոխվել է: Պարզ է, որ ոչ անվտանգության և ոչ էլ այլ ուրիշ խնդիր չկա, քան մի քանի խոշոր ավտոներկրողների շահերը պաշտպանելն է: Ինչ է ստացվում: Հերթական անգամ ստացվում է այն, որ տասնյակ հազարավոր ՀՀ քաղաքացիներ, որոնք անօրինական ոչինչ չեն արել, ավելին` նպաստել են բյուջեի մուտքերի ավելացմանը, քմահաճության զոհ են դառնում:
Եթե պետք է ղեկը աջից ձախ տեղափոխվի, ապա ով է փոխհատուցելու մարդկանց ոչ պակաս քան 1000 դոլար վնասը: Ով է երաշխավորելու, որ այդպես անվտանգ է: Եվ վերջապես` զավեշտալի են պատկան մարմնի մեկնաբանությունները, որոնց դեռ առիթ կլինի առանձին-առանձին անդրադառնալ:
Ինքս վարում եմ և աջ և ձախ ղեկով մեքենաներ: Որևէ տարբերություն, կամ դժվարություն չեմ ունեցել թե մեկի, թե մյուսի մասով: Ավելին` աջ ղեկով մեքենան ավելի հեշտ ու հավեսով եմ վարում: Աջ ղեկով վարելու առավելությունների մասին կգրեմ:
Պարզապես անթույլատրելի է նման մակարդակի աղքատություն ունեցող երկրում, որտեղ մարդիկ վարկով, պարտքով գնել են մատչելի, բայց, կրկնում եմ, որակյալ մեքենա, կանգնեցնել փաստի առաջ: Հուսով եմ` վերջնական որոշում կայացնելուց առաջ, հաշվի կառնվել տասնյակ հազարավոր մարդկանց շահերը, հակառակ պարագայում խնդիրը կարող է բերել սոցիալական և բարոյա-հոգեբանական լրջագույն ցնցումներ»:

Արթուր Միսակյանի գրառումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ