27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Զիպրեքսա» դեղով բուժվողները հայտնվել են ծանր վիճակում/տեսանյութ/

«Զիպրեքսա» դեղով (Eli Lilly ընկերության օրիգինալ օլանզապին) բուժման ծրագրի նախկին շահառուները դժգոհում են Առողջապահության նախարարության կողմից իրենց տրված Apotex ընկերության դեղի որակից, որը Զիպրեքսայի ջեներիկն է:

Շահառուները բողոքի ակցիայով այսօր՝ հոկտեմբերի 5-ին կառավարության շենքի մոտ էին: Նրանք պահանջում են վերականգնել «զիպրեքսա» դեղով բուժման ծրագիրը:

«Մեր խնդիրն է վերականգնել արտահիվանդանոցային բուժում «զիպրեքսա» դեղով ծրագիրը, որը փակվել է նախարար՝ Լևոն Ալթունյանի կողմից:Նա ասում է, որ խնայողություն են անում, քանի որ բյուջեում փող չկա: Մարդիկ վատացել են, անապահով խավից են: Նրանք ստանում են այնպիսի դեղեր, որ վատանում են»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ ղեկավար Կարինե Թուխիկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ