27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Որեւէ մեկի սիրտը դրանից կհովանա՞ր. Առավոտ

Դարձյալ պետք է կարծիք հայտնեմ, որը հակասում է հասարակության կամ, համենայնդեպս, ֆեյսբուքյան «մեյնսթրիմին», բայց պիտի ասեմ Վազգեն Խաչիկյանին 5 տարի ազատազրկումից հետո ներում շնորհելն իմ մեջ այն կրքերը չի առաջացնում, որոնք ես տեսնում եմ վիրտուալ տարածքում։ Բնականաբար, համակրանք չունեմ ոչ այս, ոչ էլ որեւէ այլ հանցազործ ոյաշտոնյայի նկատմամբ, բայց չունեմ նաեւ ատելության, վրեժխնդրության զգացում որեւէ անձի հանդեպ: Եթե Խաչիկյանը նստեր ոչ թե 5, այլ 12 տարի (այն ժամկետով, որով դատապարտվել էր, որեւէ մեկի սիրտը դրանից կհովանա՞ր, արդարաթյան պահանջը կբավարարվե՞ր։ Կամ գուցե կոռուպցիան մեր երկրում կպակասե՞ր։ Որտեղի՞ց է մարդկանց մեջ այդ չհիմնավորված դաժանությունը։

Խնդիրն, ինձ թվում է, այն չէ. որ թոշակառուներից փողերը գողացած չինովնիկին սկզբում պատժել են, հետո ազատ են արձակել, այլ այն, որ մնացած՝ նույնքան կամ ավելի մեծ հանցագործություններ կատարած չինովնիկներն ազատության մեջ են մնում։ Արդարադատությունը հանցազործությունը պատժելու մեջ է, ոչ թե որեւէ մարդու նկատմամբ ագրեսիայի մեջ։

Ուրիշ հարց, որ կան, իմ կարծիքով, մար­դիկ, որոնք ավելի արժանի են ներման։ Խոսքս Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների, ինչպես նաեւ Հայկ Կյուրեղյանի մասին է։ Նրանք, իմ կարծիքով, դատապարտվել են իրենց արարքներին ոչ համաչափ ժամկետներով եւ վաղուց արդեն ազատության մեջ պետք է լինեին։ Կարող են հետագայում ազատվել նաեւ ժիրայր Սեֆիլյանը, ՊՊԾ գնդի վրա հարձակվողներից ոմանք։ Իհարկե, ոչ նրանք, ովքեր մարդ են սպանել։ Սակայն դրա համար պետք է լինի դատավարություն եւ դատավճիռ եւ ոչ թե այն կլոունադան, որին մենք ականատես ենք՝ ժողովրդա­կան երգուպարով եւ ասմունքով։

Ներելը ճիշտ բան է՝ իհարկե, եթե խոսքը սպանությանների եւ անձի հանդեպ այլ ծանրագույն հանցագործությունների մասին չէ։ Ներելը տեսականորեն պետք է մարդու միջից հանի չարության, դժզոհության, նախանձի թույնը։ Բայց երբեմն պատահում է, որ ներելը հասարակության մեջ ավելացնում է այդ թույնը։

Մի փոքրիկ խորհուրդ էլ ուզում եմ Խաչիկյանին տալ՝ պարզապես որպես տարիքով մեծ. պետք չէ հիմա խոսել, աջուձախ հարցազրույցնել տալ։ Խոսելու իրավունքը դեռ պետք է վաստակել։

Արամ Աբրահամյան

Օրվա այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ