27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Աստված շատ արագ կկատարի ցանկությունդ

Երբեք մի հրաժարվիր աղոթքի ու առանձնության մեջ ներամփոփվելու այս ժամերից, աղոթիր ու կարդա Սուրբ Գիրքը, սովորիր ու ջանա ներդաշնակության մեջ պահել քո ներքին կյանքը: Սա քո անելիք գործն է, իսկ Իմը քեզ գործածելը:

Իմ գործիքները պետք է կազմ ու պատրաստ լինեն, որ Ես կարողանամ լավագույն ձևով գործածել նրանց: Քեզ ենթարկիր խիստ կարգ ու կանոնի, և որքան հնարավոր է կատարելագործիր քեզ: Դու այսպես վարվիր, և կտեսնես, որ շուտով պատասխան կստանաս, անգամ քո ամենաթռուցիկ մտածումների համար, քո բոլոր ցանկությունները գոհացում կստանան, և քո կատարած յուրաքանչյուր գործը իր նպատակին կհասնի:

Հզոր ու ահավոր է Իմ Զորությունը: Դու միայն ուշադիր եղիր, որ սխալ բան չցանկանաս, չկամենաս մի բան, որ անհամաձայն լինի Իմ Հոգուն: Բոլոր վնասակար մտածումները պետք է դուրս շպրտվեն: Իմ հրաշալի Զորությունը սխալ ձեռքերի մեջ կարող է վերածվել կախարդության: Ահա թե ինչու եմ Ես անհրաժեշտ համարում հոգալ նախ և առաջ, ձեր իսկ կյանքի մաքրության ու բարության համար:

Շուտով, շատ շուտով դու պիտի խնդրես, և Ես անմիջապես պիտի կատարեմ քո ցանկությունը: Սիրով կատարիր քո ինքնակրթանքը, որովհետև առանց դրա Ես չեմ Համարձակվի Իմ Ուժը քո տրամադրության տակ դնել, այլապես կարող է վնասել քեզ: Շատ մի մտահոգվիր ուրիշների կյանքի համար: Թող այդ ամենը Աստծո Հայեցողությանը, դու ջանք թափիր, որ նախ ինքդ քեզ կարգի բերես՝ Իմ Զորության միջոցով:

«Աստծո կանչը» ժողովածուից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ