26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու՞ ես դու մենակ

Հովհան Ոսկեբերան Հայրապետը այսպես է ասում …

Մերձավորներին հարկ է վերաբերվել այնպես, ինչպես ցանկանում ենք, որ նրանք վերաբերվեն մեզ: Ինչպես հոգուն առանց մարմնի մարդ չես անվանի, այնպես էլ` մարմինն առանց հոգու, ճիշտ այդպես նաև սերն առ Աստված է, եթե չի ուղեկցվում առ մերձավորը սիրով:

Ուզում ես ինչ-որ մեկին ծառայե՞լ: Չեմ առարկում.բայց թող որ դա ուրիշին դառնություն չպատճառի: Չէ՞որ, դրա համար չեն մեզ ուսուցիչներ տրված, որպեսզի թշնամանք ունենանք միմյանց հանդեպ, այլ որպեսզի բոլորս մի միություն կազմենք: Ինչու՞ ես դու մենակ: Ինչու՞շատ ընկերներ ձեռք չես 
բերում: Ինչու՞ չես դառնում սիրո արարիչ: Ինչու՞ չես հաստատում բարեկամություն` առաքինության այդ մեծագույն փառաբանումը:

Նման այն բանին, որ չարերի հետ համաձայնելը առանձնապես բարկացնում է Աստծուն, այնպես էլ բարիների հետ համաձայնությունը ուրախացնում է Նրան: Մարդկանց հետ անազնիվ մի եղիր. բնակարանից առաջ և ամեն ինչից առաջ բարեկամներ պատրաստիր:

Եթե խաղաղարարը Աստծո որդի է, ապա որքան առավել է նա, ով բարեկամներ է արարում: Եթե սոսկ հաշտեցնողը կոչվում է Աստծո որդի, ապա ինչ պարգևի է արժանի նա, ով հաշտեցնում է բարեկամներին: 

Սատանան դրդում է մեզ բոլորի հետ թշնամանալ, 
Աստված մեզ հրամայում է բոլորին բարեկամ համարել և սիրել: 

 

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ