26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Փրկություն է մեզ համար» (տեսանյութ)

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը գտնում է, որ մեծ հաշվով Հայաստանում շատ բան չի փոխելու այն, թե ով կլինի վարչապետ 2018 թվականի ապրիլից հետո: «Ես կարծում եմ, որ անձնավորված քննարկումն իրական քաղաքական օրակարգից, որը կախված է Հայաստանի կուրսի փոփոխության հետ ուղղակի շեղում է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Մեհրաբյանի՝ եթե քաղաքական կուրսի ուղղությունը չի փոխվում, ապա ինչ կարևոր է, թե նույն կուսակցության նախագահը, թե փոխնախագահն է նշանակվելու վարչապետ կամ երրորդ մի այլ դեմք: 

Անդրադառնալով քաղաքական կուրսին, մասնավորապես նոյեմբերին Եվրամիության հետ ստորագրվելիք համաձայնագրին՝ հետաքրքրվեցինք, թե ինչ օգուտ կտա այն Հայաստանին, իսկ Մեհրաբյանն արձագանքեց, թե այն կկարգավորի Հայաստանի ու Եվրամիություն կապերն առաջին հերթին: «Ռուսաստանից ստրկատիրական կախվածությունից ազատագրելուն կօգնի նաև: Համաձայնագիրը նույնիսկ փրկություն է միայն մեր դեպքում: Համաձայնագիրը կարող է լինել և՛ քաղաքական, և՛ տնտեսական: Դատելով նախորդ համաձայնագրի շուրջ հայտարարություններից՝ խոսվում էր նաև որոշակի քաղաքական ստանդարտների մասին»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ