26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հարսանեկան տորթն աճուրդի կհանվի

Բրիտանական արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանեկան տորթի մի կտոր աճուրդի է հանվել: Տորթը “PFC Auctions” աճուրդի տանը տրամադրել է անանուն վաճառողը:

Վաճառքի հանված կտորը մրգային տորթի 650 կտորներից մեկն է: Առաջին կտորը վաճառվել է 2012-ի մայիսին: Այն վաճառվել է 1971 ֆունտ ստեռլինգով:

Տորթի կտորի նախնական գին է նշանակվել 215 ֆունտ: Այն վաճառքի կհանվի սեպտեմբերի 27-ին:

Հարսանեկան տորթը միակ քաղցրավենիքը չէ, որ այդ օրը վաճառքի կհանվի: Աճուրդին կարելի է ձեռք բերել նաեւ կտորներ 1981-ին կայացած արքայազն Չարլզի եւ արքայադուստր Դիանայի, 1973-ին կայացած արքայադուստր Աննայի եւ Մարկ Ֆիլիպսի, 1986-ին կայացած արքայազն Էնդրյուի եւ Սառա ֆերգյուսոնի հարսանեկան տորթերից:

Աճուրդի տանը նշել են, որ բոլոր տորթերը շատ լավ են պահպանվել:

Արքայազն Ուիլյամը եւ Քեյթ Միդլթոնը, ովքեր ամուսնությունից հետո ստացան Քեմբրիջյան դուքսի եւ դքսուհու տիտղոսները, պսակադրվել են 2011-ի ապրիլի 29-ին Ուեսթմինսթերյան աբբայությունում: Զույգն առայժմ երեխաներ չունի:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ