27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սեկվեստրի մասին խոսք չկա. պետական բյուջեի նախագիծը կուղարկվի ԱԺ

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ինչպես տեղեկացրեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, եկամուտների մասով այն կկազմի 1 տրիլիոն 307 միլիարդ դրամ (2017-ին՝ 1 տրիլիոն 207 միլիարդ դրամ): Ծախսային մասով բյուջեն կկազմի 1 տրիլիոն 464 միլիարդ դրամ (2017-ին՝ 1 տրիլիոն 360 միլիարդ):

Դեֆիցիտը կկազմի 157 միլիարդ դրամ՝ 2017 թ. 150 միլիարդի փոխարեն: ՀՆԱ-ի մեջ այն կկազմի 2,7 տոկոս, որի շուրջ 80 միլիարդը ֆինանսավորվելու է արտաքին աղբյուրների հաշվին, մնացածը՝ ներքին աղբյուրների:

2018-ին Հայաստանի բյուջեով կանխատեսվում է 4,5% տնտեսական աճ:

Պետական բյուջեի նախագիծը կքննարկվի Ազգային ժողովում:

Կանխատեսվում է 6,5 տոկոս աճ արդյունաբերության ոլորտում:

Նախարարը նշեց, որ դրական աճ է ակնկալվում նաև գյուղատնտեսության ոլորտում՝ 4 տոկոս: Ինչ վերաբերում է  մամուլի այն հարապարակումներին, թե կառավարությունը քննարկում է սեկվեստրի տարբերակն, ապա Ֆիննախն ասաց. «Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ նմանատիպ բան ընդհանրապես չկա: Մենք ունենք շատ հստակ գաղափարախոսություն, որն ամրագրել ենք 2017 թվականի բյուջեի նախագծում ու նույն վարքագիծը շարունակելու ենք 2018 թվականի բյուջեում»:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ 2018 թվականին նախատեսվում է 2-ից 2,5 տոկոսի շրջանակներում ընթացիկ ծախսերի աճ:

«Փոխարենը մեծ շեշտադրում ենք կատարել կապիտալ ծախսերի մասով, որովհետև մեզ անհրաժեշտ է, որպեսզի հավակնենք 5 տոկոս տնտեսական աճի ու դրանից բարձր: Դրա հիմքերը սետեղծելու միակ միջոցը կապիտալ ներդրումն է ենթակառուցվածքներով», – ասաց Վարդան Արամյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ