27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Վալերի Օսիպյանը նույնիսկ Սարի թաղում չի եղել.լարված իրավիճակ դատարանում

2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով նախապատրաստական փուլում ամբաստանյալն ու նրա պաշտպաններն Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  շարունակվող դատաքննության ժամանակ մի շարք միջնորդություններ են ներկայացրել:

 Անդրիաս Ղուկասյանը միջնորդել է  վերծանել գործով առանցքային վկա Արտակ Մկրտչյանի հեռախոսային խոսակցությունները եւ պարզել, թե կոնկրետ որտեղից է նա հեռախոսով խոսել:

Նշենք, որ հենց այս վկայի ցուցմունքն է դրված մեղադրական եզրակացության հիմքում: Արտակ Մկրտչյանը նախաքննական մարմնին պատմել էր, որ Անդրիաս Ղուկասյանն Ազատության հրապարակում ելույթներից հետո առանց բարձրախոսի կոչ է արել ճանապարհից քարեր վերցնել ոստիկանների վրա նետելու համար:

«Մենք հիմնավոր կասկած ունենք, որ Արտակ Մկրտչյանն Ազատության հրապարակում չի եղել, ավելին, Երեւանում էլ չի եղել»,- ասել է  Անդրիաս Ղուկասյանը:

Ըստ ամբաստանյալի՝ Արտակ Մկրտչյանը նախկինում դատապարտված է եղել, 2008թ.-ից էլ նարկոլոգիական հիվանդությամբ գրանցված է Գորիսի բժշկական կենտրոնում, իսկ եղբայրն էլ Ռազմական ոստիկանության փոխգնդապետ է:

Մեղադրող Պետրոս Պետրոսյանն առարկեց այս միջնորդությանը՝ նշելով, որ ներկա փուլում այն քննարկման ենթակա չէ: Դատավորը մերժել է  միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ պաշտպանական կողմը կարող է նման միջնորդություն ներկայացնել միայն Արտակ Մկրտչյանի հարցաքննությունից հետո:

Ամբաստանյալի պաշտպաններից Ինեսա Պետրոսյանն անդրադարձավ գործով տուժողների ցանկին՝ նշելով, որ կան անձինք, որոնք որեւէ առնչություն չունեն Անդրիաս Ղուկասյանի եւ ընդհանրապես այս գործի հետ:

«Վալերի Օսիպյանը, Վարդան Եղիազարյանը վերաբերելի չեն այս գործի հետ: Որեւէ առնչություն չունեն նաեւ բժիշկներ Սալվադոր Խչոյանը, Մալինա Մարգարյանը, Դավիթ Տոնոյանը, բայց ի՞նչ կապ ունեն նրանք այս գործի հետ: Ընդհանուր առմամբ, 11 տուժող պետք է հանվի դատակոչի ցանկից»,- ասել է Ինեսա Պետրոսյանը:

 

Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը  2016թ. հուլիսի 29-ին Երեւան քաղաքում կազմակերպել է զանգվածային անկարգություններ, ինչպես նաեւ փորձել է միանալ հուլիսի 17-ին Երեւանի Մ.Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով:

Ղուկասյանը կալանքի տակ է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ