27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Կիպրոսում կարևորվել է հայոց լեզվի դերը տեղական մշակույթի մեջ

Հոկտեմբերի 21-22-ին Եվրոպական խորհրդի մասնագետները փոքրամասնությունների լեզուների թեմայով հանդիպումներ են ունեցել Կիպրոսի ղեկավար մարմինների հետ:

Թուրքական «Gundemkibris.com» լրատվական կայքի, հղում անելով հունական «Alithia» թերթին, գրում է, որ ԵԽ մասնագետների հետ հանդիպման ժամանակ Կիպրոսի Կրթության և մշակույթի նախարարության պաշտոնյաները հայտարարել են, որ հայերենը և կիպրոսյան (մարոնիտ) արաբերենը այդ երկրի պատմության և մշակույթի անբաժանելի մասն են կազմում:

Եվրոպացի իրավասուները հանդիպել են նաև Կիպրոսի խորհրդարանում հայկական և մարոնիտ համայնքների ներկայացուցիչների հետ:

Աղբյուրը հիշեցրել է նաև, որ Կիպրոսի Հանրապետությունը հայերենը և կիպրական արաբերենը ճանաչել է որպես փոքրամասնությունների լեզու:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ