27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ալիևն իր ելույթով սպառնաց մեզ ու միջազգային հանրությանը (տեսանյութ)

Ադրբեջանագետ Աշոտ Մովսիսյանը Ադրբեջանի նախագահ  Ի․ Ալիևի՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ունեցած ելույթը գնահատում է որպես հերթականը: «Կային որոշ մեսիջներ, որոնք իրենց մեջ պարունակում էին որպես ռազմական կոչեր՝ որպես սպառնալիք միջազգային հանրությանը»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց Մովսիսյանը: Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է հետևություններ անի Ալիևի ելույթից, իսկ մենք պետք է ավելի կոշտացնենք մեր մոտեցումն ու պատրաստ լինենք ցանկացած ռազմական գործողությանը:

Իրանագետ Արտյոմ Տոնոյանն էլ նշեց, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից այս ելույթը հանձնարարվեց ընդունել որպես ի գիտություն:

Ինչ վերաբերում է ՀՀ  ԱԺ պատվիրակության՝  Բաքու կատարած այցի հասարակական արձագանքներին, ապա Մովսիսյանն ասաց, որ դա շատ ճիշտ քայլ էր, ու նրանք կարողացան սաստել հակահայկական քաղաքականությունը: Նա կարևորեց Արմեն Աշոտյանի ելույթներն ու դրանում եղած մեսիջները:

https://www.youtube.com/watch?v=TmLLfRicj7w&feature=youtu.be

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ