27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Այս նյութերը իմը չեն. թեժ իրավիճակ «Իգլա»-ի գործով դատին

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` սեպտեմբերի 25-ին շարունակվում է   «Իգլա»-ի գործով դատաքննությունը:

Դատարանը գտնվում է ապացույցների ուսումնասիրման փուլում: Իրեղեն ապացույցների ցանկում ՝ դատական նիստերի դահլիճ բերվեց Ժորա Զաքարյանի տանից խուզարկությամբ հայտնաբերված՝ փողերի վրայի բծերը վերացնելու նյութերը:

Նշենք, որ գործում առկա է նաև փողերի լվացման մեղադրանք: Ժորա Զաքարյանը հայտարարեց, որ այդ նյութերը իրեն անծանոթ են, առաջին անգամ է տեսնում և հնարավոր չէր դա իր տանը հայտնաբերվեր: Ամբաստանյալը մոտեցավ նյութերին, սակայն իրարից չզանազանեց:

Հաջորդիվ դատարանը ուսումնասիրեց իրեղեն ապացույց հանդիսացող հիսուն եվրոանոց թղթադրամները, որոնց վրա բծեր կային:

Ամբաստանյալ Դավիթ Հարությունյանը ճանաչեց դրանք:

Նշենք, որ Արմեն Պողոսյանին  մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:

Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը:

Մանրամասները և տեսանյութը քիչ անց:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ