21 Հոկտեմբերի, Saturday, 2017
USD
480.84
EUR
538.73
RUB
7.10
+2 °C
Երևան
+12°C
--2°C

Եթե Ադրբեջանը համաձայն է ճանաչել Արցախի անկախությունը, ապա կողմերը մոտ են կարգավորմանը. Շարմազանովն արձագանքել է Կոսաչեւի հայտարարությանը

5573823

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ﬔկնաբանել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ﬕջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևի հայտարարությունը, թե Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են արցախյան հակամարտության կարգավորմանը:

«Եթե Ադրբեջանը համաձայնել է ճանաչել Արցախի անկախությունը և այդ մասին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ապա, այո, կողﬔրը մոտ են կարգավորմանը»,- «Արﬔնպրես»-ի հետ զրույցում շեշտեց ՀՀ ԱԺ փոխնախագահը: Նա հավելեց, որ այլ պարագայում չի կարելի խոսել հակամարտٳթյան կարգավորման մասին, քանի որ հայկական կողմը բազﬕցս հայտարարել է, որ առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և այդ իրավունքի ամբողջական ճանաչման որևէ կարգավորում չի կարող լինել:

«Եթե պարոն Կոսաչևը նման հայտարարություն է արել, ուրեﬓ տեղեկատվություն ունի, որ Ադրբեջանը հայտնել է Արցախի անկախությունը ճանաչելու ցանկության մասին, որովհետև այլ պարագայٳմ կողﬔրը չեն կարող մոտ լինել կարգավորմանը»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի ﬕջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են արցախյան հիﬓախնդրի կարգավորմանը: «Ռուսաստանն այդ հարցում չեզոք դիրք է որդեգրել: Մենք ընկերական հարաբերություններ ունենք և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ: Ինձ մոտ եղած տեղեկությամբ՝ արցախա-ադրբեջանական հակամարտությունը բավական մոտ է կարգավորմանը»,- ասել է Կոսաչևը։

Արխիվ

Հոկտեմբերի 2017
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ