27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ուզում եմ բացել երկխոսության դուռը․ Գարո Փայլանը՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններից

Այսօր Երեւանում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Թուրքիայի մեջլիսի Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը նշեց, որ Երեւան գալու իր նպատակը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելն է։

«Ես Թուրքիայի խորհրդարանի պատգամավորն եմ: Թե’ Թուրքիայում, թե’ Հայաստանում ժողովրդավարության հաստատման ճանապարհին մեծ վնաս է երկու երկրների կապերի այս սառած վիճակը: Ես ուզում եմ կամուրջ ստեղծել այդ հարցում, ուզում եմ գոնե մի քիչ բացել երկխոսության դուռը»- ասաց նա՝ նշելով, որ ուրախ էր Հայաստանը տեսել շատ ավելի ուժեղ և ինքնավստահ:

Անդրադառնալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե եթե մինչև 2018 թվականը Թուրքիան չվավերացնի արձանագրությունները, Հայաստանը դրանք առոչինչ կհամարի, Փայլանը նշեց․

«Հիմա պայմանները վատ են ու ավելի կվատանան, բայց պետք է ճամփա գտնել, ջանք թափել: Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություն կարգավորել, Հայաստանի դուռը բաց է, բայց Թուրքիան էլ պետք է պատրաստ լինի»,- ասաց նա՝ նշելով, որ նոր երկխոսություն է պետք։

«Երկխոսություն է պետք, որովհետև դուռը փակ է: Հիմա երկխոսություն չկա: Ես հիմա այստեղ եմ, որ այդ երկխոսությունն ունենանք: Ես տեսա, որ Հայաստանի կառավարությունը դրան պատրաստ է, ասում են, որ այդ երկխոսության համար պատրաստ են: Հիմա  ես պետք է վերադառնամ և հարցնեմ մեր կառավարությունից, թե արդյոք իրենք պատրա՞ստ են երկխոսության: Պետք է ասեմ, որ 2009-ի թուղթը կարևոր է, բայց պետք է նոր, ճերմակ թուղթ»,- ասաց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ