26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրք պատգամավորն առաջարկում է բացել հայ-թուրքական սահմանը

Թուրքիայի 23-րդ գումարման Խորհրդարանի պատգամավոր Ուֆուկ Ուրազն այս օրերին գտնվում է Հայաստանում։ Նա  այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց՝ այսօր Թուրքիայում կա մտավորականների մի զանգված, որն ուզում է՝ հայ-թուրքական հարաբերությունները լավանան։
«Մենք ժողովրդավարության գաղափարը շատ ենք կարևորում։ Մեծ ուրախությամբ կարող ենք ասել՝ այսօր՝ Հայաստանի անկախության օրը, մենք գտնվում ենք ձեր երկրում։ Ես ուզում եմ հիշեցնել՝ Թուրքիան այն առաջին պետություններից էր, որ ընդունեց ՀՀ-ի անկախությունը, բայց, ցավոք, այսօր այդ երկու երկրների հարաբերությունները լավ չեն։ Հակամարտությունների կարգավորման ճանապարհներից մեկը կարող է լինել առևտրի զարգացումը։ Այս տեսանկյունից առաջնահերթություն է դառնում սահմանների բացումը։ Միայն հայ-թուրքական  սահմանները բացելու դեպքում երկու ժողովուրդները առևտրային հարաբերություններ կունենան և ինչ-որ չափով կմերձենան», – նշեց բանախոսը։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Թուրքիայի մշակությաին համալսարանի ակադեմիկոս,գրող Ալի Բայրամօղլուն շեշտեց՝ այսօր Թուրքիայում տիրում է ավտորիտար մթնոլորտ և ազատություններերի հետ կապված ՝ կան որոշակի սահմանափակումներ, բայց Թուրքիայում կա մտավորականների մի սերուցք, որը պատաստ է համագործակցել հայկական կողմի հետ, որ, ի վերջո, երկու ժողովուրդները բարիդրացիական հարաբերություններ կառուցելու գործին անցնեն։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ