27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Դրա համար դաշնակներին կոալիցիա մտցրին, «Բարգավաճին» այս օրը քցեցին. ընդդիմադիր գործիչ

«ԵՏՄ-ից դուրս գալու առաջարկ են անում այն պարագայում, երբ մենք բլոկադայի մեջ ենք, աշխարհը թռնում է, իսկ մենք չենք կարող զարգանալ, քանի որ պարփակվել ենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ նկատելով, որ սա խայտառակություն ու անազնիվ վերաբերմունք է հայ ժողովրդի նկատմամբ: 

Նա հարց ունի՝ ԵՏՄ-ից դուրս գալով ռուսական բազաները ՀՀ-ից պետք է հեռացվեն, ՀՀ-ն իր անվտանգության հարցը լուծելու է: Մանուկյանը գտնում է, որ պարզապես հարկավոր է և՛ ՆԱՏՕ-ի , և՛ ԵՄ-ի, և ՛ ՌԴ-ի հետ հարաբերություններ զարգացնել՝ օրինակ վերցնելով Վրաստանից: Նախկին պատգամավորը նկատեց, որ այսօր պառլամենտական մակարդակով իշխանափոխություն անելը գրեթե հնարավոր չէ, իսկ նախկինում նման իրավիճակ կար՝ խորհրդարանում եռյակ ու քառյակ էին ստեղծվել և այլն: «Իշխանություններն այս վտանգը շատ լավ զգացին, դրա համար դաշնակներին կոալիցիա մտցրին, «Բարգավաճին» այս օրը քցեցին: Այս առումով այսօրվա խորհրդարանն ամբողջությամբ վերահսկելի դաշտում է, այնտեղից վտանգ «Հանրապետականը» չի զգում»,- ընդգծեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ