27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Կան ակնառու, խայտառակ փաստեր, թե ինչպես է համառորեն ոչնչացվում մեր անկախությունը»

«Անկախությունը բոլոր ազգերի օրակարգում թիվ մեկն է: Բայց կան ակնառու, խայտառակ փաստեր, թե ինչպես է համառորեն, հետևողական ոչնչացվում մեր անկախությունը»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ այս պահին մեր իշխանությունը կործանում է անկախությունը երեք կետով՝ լեզուն, կրթություն, Տեղական ինքնակառավարման համակարգը: «Ոչնչացրին պրեզիդենտական համակագը Սերժ Սարգսյանի վերարտադրման համար, բայց կա այն սերունդը, որ անկախություն է հռչակել, պայքարել է բանտերում, երիտասարդությունը, վստահ եմ, որ կկարողանա այդ էստաֆետը պահել ու պայքարել մեզ հետ միասին»,-հավելեց նա:

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը հավելեց, որ անկախության տոնը շատ կարևոր ու ամենակարևոր տոն է մեր օրացույցում: «Բայց ինձ համար օգոստոսի 23-ն ավելի մեծ արժեք է, ամսի 21-ին մենք ուղղակի վավերացրինք մեր ժողովրդի հանրաքվեով: Կարելի պատկերացնել, թե ինչ վտանգներ էին մարդիկ հայտարարում այդ տարիներին: Մեր սերունդը կարողացել է անել մի բան, որ շատ սերունդներ չեն կարողացել, բայց նոր երիտասարդների համար քանի դե մենք կան, պետք է կարողանանք ոչ միայն այդ երկիրը պահպանել, այլև տանել ժողովրդավարացման ճանապարհով: Ինքն իրենով անկախությունը ոչինչ է, եթե դա հռչակում ես ուղղակի գերագույն խնդիր ու առաջ չես գնում: Այն պիտի հնարավորություն ստեղծի ՀՀ-ում ապրող բոլոր մարդկանց առանձին ինքնահռչակվելու, ստեղծի պայմաններ, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանան ինքնակայանալ, իրենց երեխաների ապագան այս երկրում տեսնեն»,-նշեց Վ. Հարությունյանը:

Վերջինս չի կարծում, որ հեշտ է լինելու Հայաստանի ժողովրդավարացման ճանապարհը: «Այսօր ղեկն այն մարդկանց ձեռքին է, ովքեր անկախությունը չեն գնահատում, բայց երիտասարդների հետ կարելի է ևս մեկ անգամ պայքարել»:

Հանրային գործիչ Դավիթ Սանասարյանը գտնում է, որ մենք չենք գիտակցում անկախության արժեքը: «Այսօր նորից կանգնած ենք այն խնդրի առաջ, որ լուրջ կախվածություն ունենք, իրար հաջորդող իշխանությունները քայլ առ քայլ զիջեցին Հայաստանի ատրիբուտները: Հակասության մեջ դրեցին Արցախի ու անկախության խնդիրն ու ասացին, որ եթե ուզում ենք Արցախը պահել, պիտի զիջենք մեր անկախությունը, բայց Հայաստանի անվտանգության թիվ մեկ խնդիրն իրենց գոյության հարցն է»:

Դավիթ Սանասարյանն ընդգծեց, որ այսօր էլ փորձում են դրսի պարտադրանքով ռուսաց լեզուն փաթաթել: «Ռուսաստանի հետ համատեղ ստորաբաժանումներ են վավերացվում, արտաքին քաղաքական վեկտոր որոշելիս կանչում են Սերժ Սարգսյանին և ասում՝ այսպես պիտի լինի, Ռուսաստանի թելադրանքով ԵԱՏՄ են մտնում, ու դրանից հետո անվտանգության խնդիրն ավելի է ահագնցել»,-նշեց նա:

Հանրային գործիչն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ այսօր էլ քաղաքական բանտարկյալներ կան: «Այս ապաշնորհ իշխանությունների օրոք մարդիկ ավելի շատ մտածում են սոված փորի մասին»:

Քաղաքացիական ակտիվիստ Օլյա Այվազյանը շեշտեց, որ այսօր թիվ մեկ խնդիներից է ռազմականացումը: «Ամենավերջին մոդելի տանկի գման հաշվին մենք փակում ենք գյուղում հիվանդանոցներ»:

Օլյա Այվազյանին մտահոգող երկրորդ խնդիրը նեոգաղութացումն է:

Վրաստանի «Ալիք մեդիա» հայալեզու հարթակի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը նշեց, որ մեր անկախության հռչակագրի տեքստը քաղաքացու մասին չէ, այլ ազգի:  

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ