27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Մեր խնդիրն է՝ սովորել ապրել իրար կողքի»

Քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանը շատ լավ հիշում է, թե ինչպես էին սպասում անկախության օրվան: «Միակ հպարտությունը, որ այսօրվա դրությամբ բոլորս նշում ենք, այն է, որ Հայաստանա սելով՝ հասկանում ենք ոչ թե վարչատարածքային մեծություն, այլ հասկանում ենք Հայաստան և Արցախ, բայց դրա հետ միասին այն ընկալումը, որ Հայաստանի տերը մենք ենք, ու մենք պիտի պահենք, ստացած դասերը դրա վկայությունն են»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց նա:

«Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ մարդիկ հույս ունեին, որ ավղվա օրն ավելի լավն է լինելու, անկախ է լինելու, և նվաճվեց անկախությունը: Որպես ձեռքբերումներ նա նշեց հենց այդ անկախությունը, ապա և բանակը:

Որպես կորուստ նա նշեց քաղաքացիների հավատի պակասը առ Հայաստան, իրենց ապագան Հայաստանի հետ չկապելը: «Քաղաքացիները չեն հավատում մեր երկրի ապագային, չեն հավատում քաղաքական ուժերին, չեն հավատում մեկը մյուսին»,-նկատեց նա:

«Մոդուս-Վիվենդի» կենտրոնի հիմնադիր ու նախագահ Արա Պապյանն էլ հավելեց, որ անկախությանը փոխարինող ոչինչ չկա: «Մի օրինակ՝ առաջիկա օրերին Իրաքյան Քրդստանում տեղի ունենալիք հանրաքվեն: Ժողովուրդը հասկանում է, որ եթե այդ հնարավորությունը ճիշտ օգտագործես կբերի քո ժողովրդի, քո երկրի կայացման»:

Գևորգ Գորգիսյանը նշեց. «Հայաստանը գտնվումէ  շատ լավ տեղում, եթե կարողանանք այն ճիշտ օգտագործել: Մեր պետության վարած քաղաքականությունը երկրին գնալով տանում է մեկուսացման: Երբ մենք խոսում ենք սրա մասին, մեզ ասում են՝ դուք Հայաստանի շահերին դեմ եք, դուք ինչ-որ մեկի կողմից եք, ինչ-որ մեկին դեմ եք, ոչ, մենք Հայաստանի շահերին ենք կողմ»:

Թևան Պողոսյանն ընդգծեց, որ հիմնական խնդիրը սա է՝ սովորել իրար հետ ապրել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ