27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Մայրաքաղաքում մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցել է  «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնի» բացման արարողությանը: Միջոցառման ներկա էին նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր  Սվիտալսկին, Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը և այլ պաշտոնատար անձինք:

Ողջունելով  փառատոնի մասնակիցներին և հյուրերին` նախարարը կարևորել է  մայրաքաղաքում նման  ամենամյա  միջոցառման անցկացումը, որը  տարեցտարի ընդլայնում է իր սահմանները:

«Նման փառատոններն ապացուցում են, որ գյուղն է քաղաքին կերակրողը: Այն կազմակերպվում է քաղաքաբնակների համար` ներկայացնելու գյուղատնտեսության հաջողությունները, այդ թվում` ինչպես միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի արդյունքները, այնպես էլ ֆերմերների, կանանց միավորումների ձեռքբերումները: Այս փառատոնը նաև լավ հնարավորություն է ձեռք բերելու այն արտադրանքը, որը դեռևս առևտրի կենտրոններում չի հայտնվել»,- իր բացման խոսքում նշել է Իգնատի Առաքելյանը:

 Նախարարը մասնակիցներին մաղթել է հաջողություն` համոզմունք հայտնելով, որ գյուղատնտեսությունը Հայաստանում դեռևս   ունենալու է ավելի մեծ ձեռքբերումներ:

 «Կանաչ արահետ» ՀԿ-ի նախագահ Նունե Սարուխանյանի խոսքով` գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը մայրաքաղաքում ամենասպասված և սիրված իրադարձություններից մեկն է դարձել, որը տոն է ինչպես քաղաքաբնակների, այնպես էլ մասնակից ֆերմերների և ֆերմերային խմբերի համար:

«Այս փառատոնով մենք ցանկանում ենք ընդգծել, որ միասին կստեղծենք ավելի ուժեղ և գործունյա գյուղական համայնքներ` նպաստելով գյուղական արտադրության հզորացմանը»,- հավելել է Նունե Սարուխանյանը:

«Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոնն» անցկացվում է մայրաքաղաքի Անգլիական այգում Գյուղատնտեսությանաջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ի կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

 Մայրաքաղաքի բնակիչները, ինչպես նաև հյուրերը, հրաշալի հնարավորություն ունեն ձեռք բերել գյուղատնտեսական արտադրանքի լայնտեսականի: Հայաստանի բոլոր մարզերի, ինչպես նաև Վրաստանի և Իրանի  ֆերմերները  փառատոնին ներկայացրել էին սեփական արտադրությանձիթապտուղ, հյութեր, գինի, պանրի տեսականի, չիր, մեղր, հապալաս, ստեվիա (մեղրախոտ), խոտաբույսեր, էկոլոգիապես մաքուր օճառներ ևգյուղական արտադրանքի այլ տեսականի: Ցուցադրված էին նաև հեռավոր մարզերի արհեստագործների կողմից պատրաստված ձեռագործ աշխատանքները:

Փառատոնն ուղեկցվում  էր ավանդական համերգային ծրագրով` ժողովրդական անվանի երգիչների, երաժիշտների ու մշակութային խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով, բեմականացումներով ու պարային համարներով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ