26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Թուրքիան և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Yeni Şafak» թերթի կայքը:

Զորավարժությունների նպատակը երկու երկրների սահմանապահ ուժերի միջև կրթության, համագործակցության և համատեղ աշխատելու կարողությունների զարգացումն է:

«Թուրքիայի և Վրաստանի սահմանապահ ուժերի համատեղ զորավարժությունները կանցկացվեն 2017թ. սեպտեմբերի 16-18-ին՝ Արդահանի Թյուրքգյոզյու սահմանային անցակետի և Վրաստանի Վալե սահմանային անցակետի զբաղեցրած տարածքում», – ասված է գլխավոր շտաբի հայտարարությունում:

Զորավարժություններին յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել մեկական սահմանապահ ջոկատ:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ