26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

«Հանրապետականը» դեմ է «Ելքի» նախաձեռնությանը (տեսանյութ)

ՀՀԿ-ը դեմ է Ելք-ի առաջարկին՝ ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, որը կուսումնասիրի ԵԱՏՄ_ի՝ Հայաստանին տված օգուտներն ու վնասները. այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ ՀՀԿ-ն մեկ անգամ չէ, որ ասել է, որ իրենց օրակարգում ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր չկա, և որ Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում ՀՀ իշխանություննեըր մտադիր չեն փոխել մեր արտաքին քաղաքական հարաբերությունները՝ այն է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները

Շարմազանովը հիշեցրեց, որ նախորդ նիստին էլ ասել էր՝ ՀՀ և ՌԴ նախագահների հանդիպումը ցույց տվեց, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն զարգանալու միտումներ:«Չի քննարկվում այդ առաջարկը, և զարմանալի է, թե ինչու են դա առաջարկել՝ իմանալով, որ մենք կողմ չենք դրան: Մեզ համար 1+1 հավասր է 2, և կարիք չկա հանձնաժղով ստեղծել, որպեսզի դա հասկանալ: ՀՀԿ-ը չի ըդնունում Ելքի այդ առաջարկը» ,-հավելեց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է նույն խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի հայտարարությանը, թե իրենք դեմ կլինեն, որ նախագահ Սարգսյանը լինի վարչապետ 2018 թվականից հետո, Շարմազանովն ասաց.  ««Ելքը» չի որոշում, թե ով պիտի առաջարկի ու ինչպես պիտի առաջարկի, իրենք կարող են որոշել, թե ով պիտի լինի իրենց խմբակցության քարտուղար, ղեկավարը, իսկ դա թույլ տվեք որոշել քաղաքական մեծամասնությանը, ովքեր դրա համար ունեն մանդատ, իրենց կարծիքը ոչ լսող կա, ոչ ընդունող կա, երբ 50+1 ձայն կունենան, կարող են որոշել  երկրի արտաքին ու ներքին քաղաքականություն» :

https://www.youtube.com/watch?v=1Jw6cP0XU_c&feature=youtu.be

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ