26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Արամ Մանուկյանը չի կարող հեռակա կարգով շարունակել ուսումը

««Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանը չի կարող հեռակա կարգով շարունակել ուսումը, քանի որ գտնվում է կալանքի տակ»,-այսօր խորհրդարանում լրագրողներին հայտնեց Կրթության և գիտության փոխնախարար Վահրամ Մկրտչյանը։ Վերջինս ընդգծեց, որ բազմաթիվ նամակներ է ստացել Մանուկյանի պաշտպանից, զրուցել է բուհերի հետ, բայց այս պահին չկան անհրաժեշտ պայմանները, որոնք թույլ կտան Արամ Մանուկյանին շարունակել կրթությունը։

«Քանի որ նա դուրս է մնացել, ցանկանում է հեռավար կարգով վերականգնվել մեկ այլ տեղ։ Ես տարբեր բուհերի և ուսումնական հաստատությունների հետ խոսել եմ, օրենքի հետ կապված մի խնդիր ունենք՝ կալանքի տակ գտնվող անձը կարող է հեռավար ուսում ստանալ, եթե քրեակատարողական հիմնարկում և բուհում կան համանման պայմաններ։ Այդ երկու պայմաններն ապահովված չեն, հետևաբար Արամ Մանուկյանը չի կարող վերականագնվել և ուսումը շարունակել», – նշեց Վահրամ Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը մեղադրվում է ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործի շրջանակում երկու հոդվածով՝ շենք, շինություններ գրավելը և ապօրինի զենք, զինամթերք կրելը և փոխադրելը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ