26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Այդ սուբյեկտը վերջերս ազատվեց պաշտոնից. փոխնախարարը՝ Անահիտ Բախշյանին (տեսանյութ)

«Այդպիսի ավագանու անդամ ճանաչում եմ, բայց կրթության փորձագետ՝ ոչ: Այդ սուբյեկտը վերջերս ազատվեց կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնից։ Նա փորձագետ չէ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը` անդրադառնալով Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի նախաձեռնությանը, որով վերջինս պահանջում է ԿԳ նախարար Լևոն Մկրտչանի հրաժարականը։
 
 Վերջինս ընդգծեց, որ նախարարությունը մտահոգված չէ Անահիտ Բախշյանի նախաձեռնությունից. «Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր օրակարգն է սահմանում և դրա շրջանակներից ելնելով գործում է: Եթե մարդը ավտովթարի է ենթարկել ինչ-որ մեկին, ու, ցավոք սրտի, ամեն ինչ դժբախտ ելքով է ավարտվել, դա կապ չունի նրա գիտելիքների հետ։ Նրան այդ մեդալը շնորհել են իր գիտելիքների համար, իսկ այդ դեպքի հետ կապված կա նախաքննություն, որը կպարզի մանրամասները», – նշեց նա։ 
 
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
 
 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ