19 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մի կերպ վիժիվատ արեցինք … » . հույս ցմահ դատապարտյալին

ՔԿՀ-ը ղեկավարությունը դրական բնութագիր է տվել 23 տարի պատիժը կրող ցմահ դատապարյալ Ստեփան Գրիգորյանին:

Կարող է գիտեն մենք  այստեղ պահակ ենք աշխատում: Մեր հարկի սոցիալ հոգեբանը կարող է հավաստել, որ ազատության մեջ գտնվելով ես չեմ կարող վտանգ ներկայացնել; Նամակ եմ հղել նաև ՀՀ նախագահին և խնդրել եմ գոնե բաց կալանքի ռեժիմ սահմանեն իմ համար:

Գործող իշխանությունը մի դիրքորոշում է որդեգրել՝ արհամարհում է մարդուն: Այս առիթով ես բաց նամակով դիմեցի հանրապետության նախագահին, բայց արձագանք չստացա: Ես նշել էի, որ ՔԿՀ ղեկավարությունը ինձ դրական բնութագիր է տվել ու նախագահը, որ պես երկրի ճակատագրի երաշխավոր պետք է չխաղա մարդկային ճակատագրերի հետ: Դատավորները անկաշկանդ հղում են անում դատավորին ու ասում են՝ դաբրո չկա: Ընդգծում են՝ ցմահ դատապարտյալի ազատ արձակման նախադեպը չկա: Իսկ նախադեպը ո՞նց պետք է լինի, չէ որ կա օրենք: Այսինքն՝ մեր երկրում օրենքները ուղղակի գրվում են ու մնում թղթի վրա: Մեկին, երկուսին ազատելու դեպքում գոնե ցույց կտան, որ Հայաստանում օրենքները գործում են: Սոցիալ հոգեբանները աշխատում են ու հանցագործները ուղղիչ աշխատանքային գաղութներում  գտնվելով՝ ուղղվում են ու ոչ թե կրկնահանցագործ դառնում:

Ես ուզում եմ մարդավայել ապրեմ, գոնե կյանքիս վերջին տարիներին իրավունք ստանամ նայելու երեխաներիս, թոռներիս դեմքին: Վեց տարի ես ապրել եմ իմանալով, որ իմ համար մահապատժի դատավճիռ կա: Այդ վեցը տարիների ընթացքում ես տառապել եմ, ամեն անգամ, երբ խցի դուռը բացվում էր՝ սպասում էի, որ ինձ կտանեն գնդակահարելու: Մեր մահապատժը կասեցվել էր, բայց չէր հանվել ու անգամ Գերագույն խորհրդում խոսակցություն էր եղել՝ գնդակահարել դատապարտվածներին մինչև նոր օրենքի ընդունումը:

Ես տեսել եմ ահ ու սարսափ, սով: 7-8 ամիսը մեկ անգամ բաղնիք էին տանում: Մնացել էր մեր կաշին և ոսկորը: Մինչև 2003 թվականը ուտում էինք քյալամ ու ցորեն, էն էլ որդնած: Մի կերպ վիժիվատ արեցինք ու փառք աստծո մնացինք մարդ:

Եթե այսքան տարվա մեջ հինգ աշխատակից գտնեք, որ իմ մասին ասեն՝ վտանգավոր մարդ է, ապա ձեռքերս կբարձրացնեմ ու ցմահ կմնամ այստեղ:91

Թվականից հետո ցմահ դատապարտվածների մեջ կան արդեն կիսախելագարներ, մի մասը մահացել է, մնացածներս հավատում էինք արդարությանը: Գոնե ասեն, թե ինչ են ուզում մեզնից՝ գնանք կախվենք,,  գժվենք դառնանք գազան, սպանենք մեր ներսի մարդուն, պատկերացնում եք ինչ կենդանու կարող է վերածվել հույսը կորցրած մարդը:

Իմ հետ շփվող կալանավորները պատրաստ են իմ համար ստորագրահավաք անցկացնել: Խնդրում եմ մի թաղեք մեզ, մենք էլ ենք այս պետության մասնիկ:

«Այսօր հասարակությունը գիտի, որ  Հայաստանի հանրապետությունում  արդար դատավորներ չկան: Իսկ հանցագործները  երկու խմբի են դասվում ՝ փողկապավոր և առանց փողկապի»,- Henaran.am-ին ուղղված նամակում գրել է ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին վերաքննիչ քրեական դատարանը անփոփոխ թողեց ցմահ ազատազարկման դատապարտված Ստեփան Գրիգորյանի վաղաժամկետ ազատման դիմումի մասով առաջին ատյանի վճիռը:

Ստեփան Գրիգորյանը ցանկանում էր խոսել, սակայն զրկվեց անգամ վերջին խոսք ասելու իրավունքից: Ցմահ դատապարտյալը հայտնում է, որ այս ձևով իրական կյանք վերադառնալու հույսերը միանգամից թաղում են ու հարց է առաջադրում. Ինչո՞ւ են օրենսգրքի մեջ մտցրել 20 տարի հետո վաղակետ ազատման մասին դրույթը:

«Կարծում եմ ինձ հետ համամիտ կլինեք, որ փողկապավոր հանցագործը շատ ավելի վտանգավոր է քան անփողկապը: Որքան էլ  զավեշտալի է այդ սարսափելի անձինք հասարակ մահկանացուին մեղադրում և քննադատում են և վերջում հայտարարում, որ դու չես ուղղվել ! Ասեմ ընթերցողիս որ ողջ երկրագնդռւմ մարդուն  ուղղելու  մեթոդիկա՝ նման մոդել գոյություն չունի: Անձը  ինքն է որոշում  իր հետագա ճակատագիրը՝ ինչպես ապրել»,-գրել է Ստեփան Գրիգորյանը:

Ստեփան Գրիգորյանի պաշտպան՝ Ռոբերտ Ռևազյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան:

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար:   2003թ. օգոստոսի 1-ին 103 հրամանագրով նախկին նախագահ պարոն Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահպատիժը փոխարինել է ցմահ ազատազրկմամբ: Մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել` իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ