26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում այլասերվածության քարոզչության դեմ քանի՞ մարդ կպայքարի

 

Վերջին ժամանակներում Հայաստանում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք հանգիստ կարելի է որակավորել, որպես այլասերվածության քարոզ: Նախ Երևանի կենտրոնում փակցվեցին համասեռամոլություն քարոզող գովազդային պաստառներ, իսկ հետո նկարահանվեցին ֆիլմեր ԼԳԲՏ համայնքի մասին, որոնց ցուցադրման շեմը 12+ էր: Այս ամենի հեղինակը «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպությունն է, որն ունի օտարերկրյա ֆինանսավորում: Հայտնի է, որ վերջին տարիներին նման կազմակերությունները ակտիվորեն զբաղվում են Հայաստանում այլասերվածության քարոզչությամբ, որի պատվիրատուները օտարերկրյա հիմնադրամներն են: Այդ իսկ պատճառով «Ժողովրդի ձայնը» ակումբը Ֆեյսբուք սոցիալական ցանցում նախաձեռնեց սոցիալական հարցում «Արդյո՞ք պետք է Հայաստանում օրենք ընդունել, որը կարգելի ԼԳԲՏ քարոզչությունը անչափահասների շրջանում» թեմայով:

Հարցմանը մասնակցել են 1100 ֆեյսբուքյան օգտատեր: Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ հարցման մասնակիցներից 86%-ը բացասական է վերաբերվում այն հասարակական կազմակերպությունների գործունեությանը, որոնք Հայաստանում զբաղվում են անչափահասների շրջանում ԼԳԲՏ քարոզչությամբ: Նրանցից 8%-ը դրական է վերաբերվում, իսկ 6%-ը` չեզոք:

Այն հարցին, թե արդյո՞ք օտար պետությունների դեսպանատներն իրավունք ունեն անուղղակի կերպով խառնվել մեր երկրի ներքին գործերին, հարցմանը մասնակցած ֆեյսբուքյան օգտատերերից 81%-ը կարծում է, որ իրավունք չունեն, 12%-ի կարծիքով` այո, իրավունք ունեն, իսկ 7%-ը չեզոք է վերաբերվում այս հարցին:

12121

Թե ինչպես են հարցման մասնակիցները վերաբերվում այն փաստին, որ ԱՄՆ դեսպանատունը վերջերս ֆինանսավորել է ԼԳԲՏ համայնքի կյանքի մասին պատմող ֆիլմեր նաև անչափահասների համար, նրանցից 92%-ը տվել է բացասական պատասխան, 2%-ը` դրական, իսկ 6%-ը` չեզոք:

Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ հարցման մասնակիցների 76%-ի կարծիքով Հայաստանը պետք է օրենք ընդունի անչափահասների շրջանում այլասերվածության քարոզչության արգելքի մասին և արգելի համասեռամոլության քարոզը Ռուսաստանի և ԱՄՆ-ի 8 նահանգների օրինակով: Նրանցից 6%-ը կարծում է, որ դրա կարիքը չկա, իսկ 18%-ը չեզոք է վերաբերվում այս հարցին:

4554545

Վերադառնալով որոշ հասարակական կազմակերպությունների գործունեությանը` հարցվողների 68%-ը հակված է այն կարծիքին, որ այն հասարակական կազմակերպությունները, որոնք մարդու իրավունքների պաշտպանության ֆոնի տակ զբաղվում են ալյասերվածության քարոզչությամբ անչափահասների շրջանում պետք է պատժվեն, 15%-ը կարծում է, որ դրա կարիքը չկա, իսկ 17%-ը չեզոք է վերաբերվում այդ հարցին:

Այն հարցին, թե արդյոք հարցման մասնակիցները կաջակցեն անչափահասների շրջանում ԼԳԲՏ քարոզչությունն արգելող օրինագծին և արդյոք ԱԺ-ին համապատասխան օրենքն ընդունելու պահանջով դուրս կգան փողոց, հարցվողների 75%-ը տվել է դրական պատասխան, 17%-ը` բացասական, իսկ 8%-ը` չեզոք:

34343434

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ