27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հափշտակել է պարանոցի շղթան

Սեպտեմբերի 24-ին, ժամը 00.10-ին, Թումանյան փողոցում  ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներին   է մոտեցել  մի տղամարդ և մատնացույց անելով 1983 թ. ծնված Սերգեյ  Խ.-ին`  հայտնել, որ նա սեպտեմբերի 21-ին, ժամը 23.10-ին, Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորչի փողոցի հատման մասում բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի: Նույն օրը, ժամը 00.15-ին, Սերգեյ  Խ.-ն Թումանյան փողոցից  բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է նախաքննություն:
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ