27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երևանի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Կոմիտաս վարդապետի հիշատակին

Սեպտեմբերի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի և Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանի ուղեկցությամբ, պաշտոնական պատվիրակության անդամների հետ միասին հարգանքի տուրք է մատուցել հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիմնադիր, մեծ երգահան Կոմիտասի հիշատակին:

Հարկ է նշել, որ Կոմիտաս վարդապետի հուշարձանը Սանկտ Պետերբուրգի Վասիլեօստրովսկի վարչական շրջանում տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակում՝ դառնալով երկու ժողովուրդների անխախտ բարեկամության ևս մեկ վկայություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ