27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սկանդալը Վրաստանում հովանավորել են այն նույն ռուսական փողերը, որոնք վրացիներին վռնդեցին Աբխազիայից. Սաակաշվիլի

Սկանդալը Վրաստանում հովանավորել են այն նույն ռուսական փողերը, որոնք վրացիներին վռնդեցին Աբխազիայից: Այս հայտարարությամբ է սկսել իր ելութը Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Զուգդիդի քաղաքում կայացած իր ելույթը: Նրա խոսքով` այդ փողերի տերերը ոչինչ չեն կարող անել, բացի շանտաժի ենթարկելուց, կեղտոտ գործեր աելուց եւ ամեն ինչ ավիրելուց:

Նախագահը նշել է, որ “նրանք ցանկանում էին  հրապարակել այնպիսի կադրեր բանտերից, որպեսզի բոլորը շփոթվեն, շոկային վիճակում հայտնվեն եւ հրաժարվեն գլխավոր ձեռքբերումից` ազատությունից եւ զարգացումից”: Սակայն Սաակաշվիլիի կարծիքով` այդ բոլոր ծրագրրը ձախողվեցին:

Նա նաեւ հավելել է, որ վրացական ընդդիմությանը “մեծ հիասթափություն” է սպասվում` հայտարարելով, որ  ինքը չի հեռանալու քաղաքականությունից, մինչեւ որ չկառուցի Լազիկու նոր նավահանգստային քաղաքը:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Վրաստանում մեծ աղմուկ բարձրացավ` կապված վրացական համար 8  բանտում տիրող բռնություններով կադրերի հրապարակաման հետ: Այդ գործով արդեն ձերբակալվել են հաստատության բարձրաստիճան աշխատակիցները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ