27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Պետք է կարողանանք զատել տաղանդն ապաշնորհից. Ռուբեն Մաթևոսյան (տեսանյութ)

ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Մաթևոսյանը Henaran.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք այսօրվա երգարվեստում երիտասարդների մեջ կան տաղանդավոր մարդիկ, ասաց, որ այսօր իհարկե, կան տաղանդդներ, բայց անտաղանդներ էլ շատ կան: «Մենք պետք է կարողանանք զատել տաղանդն ապաշնորհից, բայց տաղանդավոր մարդիկ շատ կան, ուղղորդել է հարկավոր, ճանապարհը հարթել է հարկավոր, ճանապարհ է հարկավոր տալ, ոգևորել ու պարտադրել է պետք»:

Ըստ Ռ. Մաթևոսյանի՝ նրանցից յուրաքանչյուրը պետք է ինքը մտածի իր ապագայի մասին՝ որոշի արտագաղթել, թե ոչ:

Ինչ վերաբերում է հայ շոու բիզնեսին, ապա Ռուբեն Մաթևոսյանը նշեց, որ միշտ էլ շոու է եղել, ինչը ներկայացում է նշանակում, բիզնեսն էլ առևտուր է նշանակում: «Արվեստագետըւ զբաղվել է արվեստով, պետությունն է միգուցե իր շահն ունեցել, իսկ հիմա նույնացրել են, ասում են՝ եթե բիզնես է, շատ կարևոր չի արվեսը, կարևորը ժողովուրդը կընդունի դա, թե ոչ»: Ռուբեն Մաթևոսյանը նաև ցավով ընդգծեց, որ ներկայումս քիչ են կոմպոզիտորները գրում, պատճառը պահանջարկն է:  «Ո՞վ պետք է գնի այդ ստեղծագործությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ