26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ԵԱՀԿ ՄԽ-ն խրախուսում է Ադրբեջանին. քաղաքագետ

 

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը  վստահ է ՝ խոսակցություններ այն մասին, թե Հայաստանը ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակցությունից հրաժարվել է ռուսական կողմի ճնշումների  պատճառով,  բոլորովին իրականությանը չեն համապատասխանում:

«Խնդիրը կայանում է  սրանում.  արդյո՞ք ունենք այս պնդումները հաստատող փաստարկներ: Մասնավոր կարծիք են նաև այն խոսակցությունները, որ Հայաստանը Վրաստանում կայանալիք զորավարժություններին չի մասնակցել, քանի որ դրանց մասնակցում էր Ադրբեջանը»,- «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

 Վերջինս շեշտեց՝ ասեկոսենենրը լսելուց առաջ հարկավոր է հիշել՝ այս մասին  պաշտոնական հայտարարություն է արել Պաշտպանության նախարարությունը: Այն, բնականաբար, ավելի հավաստի է, քան կուլիսային այս կամ այն խոսակցությունները և կարծիքները: 

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ առաջիկայում կայանալիք հանդիպմանը՝  քաղաքագետը շեշտեց՝  այդ հանդիպումից  առաջ չի կարելի մեծ ակնկալիքներ ունենալ և կարծել, թե տվյալ  հանդիպումից հետո   Արցախյան հակամարտության կարգավորման տեսանկյունից լուրջ առաջընթաց կգրանցվի: 

Քաղաքագետը շեշտեց՝  ԵԱՀԿ Մինսկի խումբը հասցեական  հասցեական գնահատականներ չի տալիս, հստակ չի նշում՝  ո՛ր կողմն է սադրանքների գնում,  իսկ դրա արդյունքում ստացվում է այնպես, որ ՄԽ-ն, փաստորեն, այդ քայլով  խրախուսում է ագրեսորին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ