27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայ մարզիկները 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում նվաճեցին վեցերորդ մեդալը

Հայ մարզիկները Թայփեյում ընթացող 29-րդ ամառային համաշխարհային ուսանողական խաղերում («Ունիվերսիադա-2017») նվաճեցին վեց մեդալ՝ երեք ոսկե, մեկ արծաթե ու երկու բրոնզե:

Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ ուշուիստ Անդրանիկ Թևոսյանը (70 կգ) սանդա ուշու մրցաձևիկիսաեզրափակչում զիջելով Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Ջաֆար Շիրզադեհին՝ դարձել է խաղերի բրոնզեմեդալակիր։

Այսպիսով, մեր մարզիկներն ավարտել են իրենց մրցելույթները «Ունիվերսիադա-2017»-ում: Մեր մարզիկները հանդես են եկել յոթ մարզաձևում՝ ծանրամարտ, սպորտային մարմնամարզություն, ձյուդո, ջրացատկ, սուսերամարտ, թաեքվոնդո և ուշու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ