27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շիրակի մարզի դիմորդների 88 տոկոսը ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություններ

Այսօր Գյումրի էր այցելել գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Արա Իսպիրյանը, ով խոսքը սկսեց  «գեղեցիկ» թվերի հրապարակումով:

Շիրակի մարզի դիմորդները 2016-2017 ուսումնական տարում լավ արդյունքներ են արձանագրել: Մարզն ունեցել է 871 դիմորդ, նրանցից 88 տոկոսն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն: Երեւանի պետական համալսարան դիմած Շիրակի մարզի դիմորդների 98,3 տոկոսն ընդունվել է: Շիրակի մարզում ամենապահանջված մասնագիտությունը եղել է «Բուժական գործ»-ը: Շիրակի մարզից 50 դիմորդ ընդունվել է «Բուժական գործ» բաժին, նրանցից` 9-ը պետպատվերի շրջանակում:

Թեև, ըստ պատասխանատուի, սա լավ ցուցանիշ է, սակայն նաև մտահոգիչ՝ Շիրակի մարզի դիմորդների գերակշռող մասը չի նախընտրում ընդունվել Գյումրու պետական բուհեր եւ ուսանելու նպատակով մայրաքաղաք է մեկնում:

            Արա Իսպիրյանը հետո անցավ սպասվող փոփոխություններին, հավանական է համարում հաջորդ տարվանից բուհական ընդունելության կարգում որոշակի փոփոխությունները. դրանք հիմնականում առաջադրանքների հետ կապված՝ չեն լինի շտեմարանից ամբողջությամբ վերցված առաջադրանքներ, այլ որոշակի փոփոխված: Մյուս կարեւոր փոփոխությունը վերաբերում է դիմորդների մասնագիտության ընտրության թվաքանակին: Նախորդ եւ այս տարի դիմորդն իրավունք ուներ հայտագրման գործընթացում ընտրել 8 մասնագիտություն` 2 անվճար եւ 6 վճարովի տեղեր: Սակայն քննություններից հետո ԳԹԿ-ն դիմորդներից բազմաթիվ դիմումներ է ստացել մասնագիտության փոփոխության խնդրանքով:  հավանաբար սրանից հետո դիմորդը  կընտրի  մասնագիտությունների փունջ, հետագայում կկարողանա  բուն մասնագիտությունը ընտրել: Օրինակ դիմորդը «Ֆինանսեր» բաժինը նշելով, հետագայում կկարողանա  ընտրել նեղ մասնագիտությունը: Սրանք դեռ նախագծեր են, իսկ վերջնական որոշմանը դիմորդը կտեղեկանա  արդեն հունվարից հետո:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ