27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Արտավանում հրդեհը մեկուսացվել է, տարածման վտանգ չկա

 

Վայոց Ձորի մարզի Արտավան գյուղի անտառածածկ տարածքում դեռ օգոստոսի 10-ից շարունակվող հրդեհը մեկուսացվել է և տարածման վտանգ չկա, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ըստ աղբյուրի, այսօր առավոտյան 09:21-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Ժամը 09:51-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է երկու մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար և 1 հրամանատար) և անտառտնտեսության 18 աշխատակից, իսկ «Լիդիան Արմենիա» ընկերության 1 ջրատար ավտոմեքենան իրականացնում է հերթապահություն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:05-ին:

Դեպքի վայրում են մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ փոխգնդապետ Տ. Պետրոսյանը և ՄՃԿԿ պետ փ/ծ փոխգնդապետ Հ. Մարգարյանը:

 

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ